Հայտնի է, որ վաճառասրահի ամենակարևոր մասը որոշվում է հաճախորդների հոսքից, այսինքն, թե որ ուղղությամբ են նրանք շարժվում: Ամենաորակյալ, ամենաշատ գովազդվող, անգամ ամենատարածված ապրանքը չի կարող լավ վաճառվել, եթե նրա դիրքը սուպերմարկետում շատ վատ է ընտրված:
Գոյություն ունի 4 պատճառներ, որի համար ապրանքը պետք է լինի հաճախորդի հոսքի հենց սկզբում՝
1. Սայլակը – Սուպերմարկետ մտնելուն պես հաճախորդին չի հուզում, որ այն կարող է միանգամից լցվել և հանգիստ գնումներ է կատարում՝ չմտածելով, որ կարող է կոշտ փաթեթավորմամբ ապրանքը վնասել ավելի նուրբ փաթեթավորում ունեցող ապրանքին: Այսինքն տեղ կա, ամեն մի ապրանք հեշտ է դասավորել, երբ սայլակը դեռ լցված չէ: Բայց պատկերացրեք, Ձեր ապրանքը տեղադրված է ներսում, ունի կոշտ փաթեթավորում, իսկ սայլակը լիքն է, արդյունքում, հաճախորդն այն չի գնում: Իսկ եթե լիներ մուտքի մոտ, ապա հաստատ կլիներ նրա սայլակում: Բացի այդ էլ այն դատարկ ավելի հեշտ է կառավարվում և արդեն ներսում նա ավելի շատ շտապում է ծանր սայլակով շուտ հասնել կասսային, քան մնալ ներսում և այն ավելի ծանրացնել:
2. Գնումներ – Որոշ ապրանքների գնումներ իմպուլսիվ են և շատ հաճախ ոչ պլանավորված ապրանքներ գնելու ցանկությունը լինում է սուպերմարկետ մտնելիս, քանի որ հաճախորդը դեռ շատ գումար չի ծախսել և չի մտածում խնայելու մասին:
3. Մրցակցի ապրանքը – Հնարավոր է, որ Դուք տեղափոխեք ապրանքն ավելի ներս, իսկ մրցակիցը դնի մուտքի մոտ և ունենա ավելի շատ վաճառք, քան Դուք:
4. Գումար – Գումարի գործոնը շատ կարևոր է հաշվի առնել, քանի որ երբ հաճախորդը մտնում է սուպերմարկետ, նա վստահ է: Սակայն սայլակի ծանրանալուն պես նրա վստահությունը մարում է, ուստի շատ կարևոր է հենց սկզբից Ձեր ապրանքն ընկնի նրա աչքին:
Սուպերմարկետի մուտքը նշվեց, իսկ ահա հաջորդ ամենակարևոր վայրը դրամարկղն է, որտեղ հաճախորդները կանգնում են և ավելի շատ իմպուլսիվ գնումներ են կատարում: Ավելի նպատակահարմար է այս դիրքում տեղադրել թերթեր, ժուրնալներ, կոնֆետներ, մաստակներ, ծխախոտներ, որոնք հիմնականում իմպուլսիվ գնվող ապրանքներ են:
Որպես սպառող ես նույնպես ամեն ինչ սկսում եմ սկզբից, բայց ոչ բոլորի մոտ է այսպես ստացվում: Շատերը միանգամից մտնում են ներս և մտնում ավելի խորը, բայց միևնույնն է, մուտքի մոտ եղած ապրանքների վաճառքի հավանականությունն ամենամեծն է:
Իսկ հիմա ներկայացնեմ Pave Bicycle store-ին, որն իր յուրօրինակ դասավորությամբ կարողացել է ավելացնել իր վաճառքի ծավալները: Այս ցանցը ստեղծվել է արվեստի թանգարանի հիման վրա: Այսինքն այստեղ ներկայացված է ոչ թե սերիական ապրանքներ, այլ առանձին առանձին մոդելներ: Ընկերության ղեկավարությունն ավելի շատ կողմ է քիչ, բայց որակյալ ապրանքի ներկայացմանը: Իսկ ներկայացնելուց հարկավոր է ամբողջությամբ երևան հեծանիվները: Այս խանութի նպատակը մեկն է, հաճախորդը տեսնի ամբողջ ապրանքի տեսքը, որն էլ գնման համար ամենակարևոր խթաններից է: Հեծանիվների ներքևի մասում առանջին-առանջին ներկայացված են մոդելների անունները, գինը, գնման պայմանները, երաշխիքը, մի խոսքով ամեն ինչ: Այս ամենն արված է նրա համար, որպեսզի հաճախորդը կանգնի, տեսնի, հետաքրքրությունը բավարարելու համար կարդա և տեղեկանա հեծանիվի վաճառքի մասին ամեն ինչից: Իսկ ահա տեխնիկական մասը նրանց շատ մատչելի կերպով մատուցում են վաճառողները:

No comments:
Post a Comment