Բիզնեսը ամենալավ դեղն է ցանկացած դեպրեսիայի դեմ, ճիշտ է բիզնեսը նաև սրտանոթային հիվանդությունների հիմք է, բայց դրա դեմ էլ հատուկ դեղամիջոցներ կան: Գործարար մարդը պետք է միշտ առույգ լինի, ժպտերես, լավատես, շուտ քնի, շուտ վեր կենա, առողջ կյանք վարի և ցանկացած գործ հաջողությամբ կպսակվի:
Նաև շատ կարևոր է, թե Ձեր բիզնեսը ինչ օգուտ է տալիս մարդկանց, քանի որ ամեն գործունեություն չէ, որ օգտակար է: Վերադառնանք մեր հոդվածի թեմային, ի՞նչ է նշանակում բիզնես: Բառացի թարգմանությունը` գործունեություն, այո, բիզնեսնշանակում է կյանք: Շատերը, եթե բիզնեսով չեն զբաղվում, չեն համարում իրենց կյանքը լիարժեք: Չեմ ուզում միանշանակ գնահատականներ տալ, բայց լավ բիզնեսը միայն դրական երևույթ է, թեև շատերի մոտ բիզնեսմեն բառը բազում բացասական երևույթների հետ է կապվում: Բիզնեսմենը ցանկացած հասարակության առաջադեմ հատվածն է և դա պետք է գիտակցի ցանկացած մարդ, մեկ այլ բան է, որ այսօրվա դրությամբ այս իմ սահմանումը չի համապատասխանում իրականությանը, բայց ես հուսով եմ, որ մոտ ապագայում ամեն ինչ կփոխվի:
Բիզնեսը դա նաև մարզաձև է: Եվ այդ սպորտում անհնար է միշտ հաղթել, այնպես որ եղեք պատրաստ պարտությունների, քանի որ դրանք նույնպես Ձեր ուղու անբաժան մասն ու Ձեր հարստությունն են: Հին ճշմարտություններից է՝չի սխալվում նա, ով չի գործում:
Ես որոշել եմ աշխատել ինքնուրույն, շատ հնարավոր է, որ ես ձախողվեմ և ոչ մեկ անգամ, այլ բազում անգամներ, բայց երբ ես ծերանամ, ես իմ թոռներին պատմելու բան կունենամ և միայն դա արդեն ոգեշնչում է ինձ գործելու: Բայց ես ոչ մի դեպքում չեմ ձախողվի, քանի որ, եթե ես մտածեմ ձախողվելու մասին, ես ինքս ինձ նախօրոք ծրագիր կտամ ձախողվելու: Միայն հաղթանակ, բայց հաղթանակը միանգամից չի գալիս, հաղթանակը ծանր աշխատանքի արդյունք է, ամենօրյա քրտնաջան, համբերատար աշխատանքի արդյունք: Ես ստիպված եմ լինելու շփվել մարդկանց հետ, որոնց հետ չեմ ուզում շփվել, ես պետք է այնպիսի բաներ անեմ, որոնք ես միգուցե չուզենամ կամ ալարեմ անել, բայց առանց այդ ամենի ես չեմ հասնի նպատակակետին:

No comments:
Post a Comment