Շատ մասնագետներ նշում են, որ քաղցրավենիքի բաժինը սուպերմարկետի իմիջն ապահովող ամենակարևոր բաժինն է և նրա լայն տեսականին սպառողների համար շատ գրավիչ է: Այս բաժինը հանդիսանում է յուրաքանչյուր մանրածախ առևտրի կետի 5 գլխավոր և եկամտաբեր բաժիններից մեկը:
Ինչ վերաբերվում է այս բաժնի ապրանքներին, ապա պատվերները նույնպես կախված են սեզոնի հետ: Ըստ հետազոտությունների, քաղցրավենիքի բաժնի ամենահանգիստ ժամանակաշրջանը մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ մարդիկ ավելի շատ մտածում են հանգստի, հագուստ գնելու, ժամանցի, քան ասենք շոկոլադի, կամ հյուր գնալու մասին: Իսկ ահա մնացած ժամանակաշրջանում, երբ ակտիվանում են դասերը, աշխատանքային միջավայրը, գալիս են տոները՝ Ամանոր, մարտի 8, ապրիլի 7 և այլն, ապա պատվերների համար պետք է լավ պաշար հավաքել: Մի խոսքով, անգամ քաղցրավենիք պատվիրելիս հաշվի առեք սեզոնայնությունը:
Քաղցրավենիքները պետք է պահպանել հատուկ ջերմաստիճանում՝ 3-7 աստիճանի տակ:
Սովորաբար դարակների ամենաներքևում տեղադրվում են թխվածքներն ու արկղներով կոնֆետները, իսկ ամենավերևում` ավելի փոքր տուփերով կոնֆետները: Սովորաբար ամենաշատը պետք է տեղադրել 12 տեսակից ոչ ավելի, քանի որ ընտրանքի մեծանալով՝ հաճախորդն այդպես էլ հնարավոր է չկողմորոշվի և մենք կորցնենք նրան: Գոնե մաքսիմում 12 տեսակ պետք է լինի: Իրականում ինչքան հնարավոր է կարող եք դասավորել, 12-ն ուղղակի ընդունված ստանդարտ էր: Թխվածքներն էլ ըստ տեսակների, ինչքան մեծ, այնքան ավելի ներքև, ինչքան փոքր, այնքան ավելի վերևի դարակում:
Քաղցրավենիքը գրավիչ դարձնելու համար շատ հաճախ օգտագործում են դեղին լուսավորություն, որն ավելի գրավիչ է դարձնում այն:
Իսկ ինչ վերաբերվում է դասավորության ուղղությանը, ապա ես օրինակ ավելի կողմ եմ, որ քաղցրավենիքը լինի ամբողջությամբ մի շարքով, քանի որ եթե լինում է երկու շարքով, ապա աջ կողմում դրվածն ավելի շատ է վաճառվում, քան ձախ, որովհետև մարդիկ աջ ձեռքով ավելի շատ ապրանք են վերցնում, քան ձախով, ուստի պետք է այս գործոնն անպայման հաշվի առնել: Դե եթե հաշվի առնենք սուպերմարկետի շահերը, նրա համար մեկ է, թե որտեղ կլինի, իսկ ահա որպես արտադրող, ես ավելի շատ հակված եմ, որ իմ ապրանքները լինեն աջ կողմի դարակներում, քանի որ հիշեք, աջլիկներն ավելի շատ են :
Աչքի զոնայում պետք է տեղադրել ամենաշատ վաճառվող և ամենաեկամտաբեր կոնֆետները:
Ամենաթանկերը պետք է տեղադրել դարակների վերևի հատվածում: Ուշադրություն, հիմնականում հարուստները քայլում են ավելի վեր նայելով, իսկ օրինակ քիչ գումար ունեցող մարդիկ հիմնականում ներքև են նայում, ուստի թանկերը պետք է վերևում դնել՝ հենց աչքի ընկնելու համար:
Այն թխվածքաբլիթները, որոնք երկաթյա տուփերում են տեղադրված, նույնպես պետք է տեղադրել վերևի դարակներում:
Շոկոլադե սալիկներն ավելի ճիշտ կլինի տեղադրել սուրճի կողքին, քանի որ այս ապրանքները միմյանց հետ շատ են օգտագործվում՝ հատկապես առավոտյան հայերը սովորություն ունեն աշխատանքը սկսելուց առաջ մի բաժակ սուրճ ըմպեն շոկոլադով:
Երեխաների համար նախատեսված կոնֆետները պետք է դնել ներքևի դարակներում, բայց ավելի ճիշտ է որքան հնարավոր է դրամարկղին մոտ, քանի որ հերթում կանգնած ժամանակ հավանականությունը մեծ է, որ երեխան ձեռքը կմեկնի և կվերցնի այն: Եթե չեք ուզում նման խնդիրների հանդիպել և մերժել երեխային մարդկանց մեջ,ապա մի պարզ մեթոդ՝ նրան նստեցրեք սայլակին ու ամեն ինչ լավ կլինի :
Հետաքրքիր արդյունավետություն է լինում նաև այն ժամանակ, երբ թանկ շոկոլադե սալիկները դասավորվում են թանկ խմիչքների հետ, որը դիտարկվում է որպես նվեր, քանի որ հայերը հյուր գնալուց առաջ խմիչքն ու քաղցրավենիքը միասին են տանում: Ըստ հետազոտության, թանկ կոնֆետների վաճառքներն աճում են 30-40%-ով այն ժամանակ, երբ նրանք տեղավորված են լինում թանկ խմիչքների մոտ:
Շոկոլադե կոնֆետները՝ Snickers, Milky way և նման այլ կոնֆետներ, ավելի շատ իմպուլսիվ են գնվում, ուստի ճիշտ է այն տեղադրել դրամարկղի մոտ:
Եթե ընդհանուր դիտենք, ապա ավելի էժան ու մասսայական կոնֆետները տեղադրվում են ներքևի դարակներում, իսկ վերևում ավելի շատ տոնական փաթեթավորում ունեցողները:
Քիչ առաջ ներկայացրեցի ստանդարտ մոտեցումները, որոնց մենք հանդիպում ենք առօրյայում սուպերմարկետ մտնելիս: Իսկ հիմա մի քանի օրինակներ, թե ինչպես են քաղցրավենիքը դասավորում տարբեր մասնագիտացված բուտիկները՝
La Patisserie des reves ընկերությունը հիմնականում ներկայացնում է քաղցրավենիքներ, որոնք ունեն յուրահատուկ դասավորություն: Մասնավորապես յուրաքանչյուր թխվածքի կտոր տեղադրված է ապակե տարայի մեջ, որտեղ ապահովված է անհրաժեշտ ջերմություն:
Մյուսը Cioccolato խանութ սրահն է, որը հատուկ մասնագիտացված է քաղցրավենիքների վաճառքի մեջ: Այս խանութի տարբերակման ամենակարևոր մոդելը դիզայնն է, այսինքն այստեղ շեշտը դրված է ախորժաբեր դիզայնի վրա՝
PEEPS & COMPANY քաղցրավենիքի խանութի հիմնական թիրախը երեխաներն են: Իսկ երեխաներին ի՞նչն է գրավում, եթե ոչ խաղալիքները: Հենց կոնֆետների ու նրանց նկարներով խաղալիքների առկայության հաշվին, այս խանութն ունենում է վաճառքի մեծ աճ և ստեղծել է հիանալի ներդաշնակություն խանութներում՝

No comments:
Post a Comment