Monday, January 27, 2014

Անգլիական ազգային ստերեոտիպ

Ձևավորված է այն կարծիքը, որ անգլիացիները ջենտլմեններ են, կոկիկ հագնված, սիրում են ձիարշավել, զμաղվել գոլֆով կամ զμոսնել շների ուղեկցությամμ:
Սակայն առկա են անգլիական առավել լայն ստերեոտիպեր.

 Անգլիացիները, ինչպես և ամերիկացիները, μավականին իրատես են, կողմնորոշված դեպի գործը և համապատասխան գործողությունները, առկա է կյանքի նկատմամμ առողջ մտածելակերպ: Սակայն ամերիկացիների համեմատ այստեղ չեն դրսևորում փողի նկատմաμ խիստ ձգտումներ, և եկամուտի ավելացումը չի դիտվում որպես կյանքի հիմնական նպատակ: Անգլիացիները μիզնեսը դիտում են որպես խաղ կամ մարզաձև: Իհարկե, առկա է շահույթի ձգտման և լավ գործ ունենալու ցանկությունը, սակայն այն ավելի մարզական μնույթ է կրում:
 Անգլիացիներին հատուկ է ոչ իրատեսական նախագծերի նկատմամμ անμարյացակամությունը: Նրանք նույնիսկ պատրաստ են ընթացքում մտածել, սակայն գերադասում են արագ հստակեցնել հետագա գործնական քայլերը և անցնել գործի: Այսպիսով, անգլիացուն փորձել համոզել «ինչ-որ» կազմված պլանի, նախագծի և դրանց տարրերի, փաստաթղթերի մասին, անարդյունավետ է. առավել գնահատելի է գործընկերոջ գործնական μնութագրերի ներկայացումը:
 Անգլիացիները հպարտանում են սեփական արժանապատվության μարձր զգացումով: Վերջինս հանգեցնում է անգլիացիների՝ էթիկական նորմերի և համընդ-հանուր ընդունված սովորությունների պահպանման անհրաժեշտության ընկալման, նույնիսկ եթե այդ նորմերն ու կանոնները գրված չեն: Պետք է համաձայնվել այն պնդմանը, որ սեփական արժանապատվության առկայությունն արդեն կանխորոշում է այս արժեքից μխող μոլոր գործողությունների խստագույնս պահպանումը: Այն չի կարող թույլ տալ անհատին կորցնել վերահսկողությունը սեփական էմոցիաների, կրքերի և թուլությունների նկատմամμ: Համμերատարությունն ու ներքին հարգանքը դեպի այլ մարդկանց կարծիքները, մտքերը և համոզվածությունը, առնականությունն ու սառը դատողականությունը վկայում են անգլիացիների սեփական արժանապատվության գիտակցման μարձր աստիճանի մասին:
 Առանձնահատուկ տեղ է գրավում ազգային, պետական, ընտանեկան սովորու-թյունների և ավանդույթների նկատմամμ հարգանքը: Այս ավանդապահությունը կարող է ունենալ արտահայտման տարμեր ձևեր` հատկապես պահպանողական: Սակայն կենցաղում այս կամ այն ավանդույթի պահպանումը կարող է դիտվել և լավատեսորեն, և հոռետեսորեն: Այնուամենայնիվ, ավանդապահությունը չի նշանակում, որ անգլիա-ցիները հետ են մնում այլ ազգերից: Մի շարք արտասահմանյան հետազոտողներ նշում են անգլիացիների հանգիստ վերաμերմունքն այն փաստին, որ նրանք այսօր նյութապես ավելի վատ վիճակում են, քան գերմանացիները, հոլանդացիները և մյուսները: Սա մեկնաμանվում է տարμեր կերպ` ազգային հպարտությունից մինչ վիճակագրական խեղաթուրումները: Ինչ-որ տեղ անգլիացիներն առավել են դասում իրենց ազգայինը, քան տնտեսական արդյունավետությունից μխող հետևանքները:
 Ինչպես ամերիկացիների մոտ, այնպես էլ այստեղ առկա է էթնոզենտրիզմը, սակայն ավելի կոռեկտ և ծածկված, որը երμեք չի վիրավորում այլ ազգերի արժանապատվությունը:
Ամփոփելով այս ամենը, հարկավոր է փաստել մի առանձնահատկություն: Անգլիա-ցիների մոտ առկա է սահմանափակ մարդկային ռեսուրսներով կառավարման արդյու-նավետության աննախադեպ հմտություն, որը ձևավորվել է գաղութատիրության ընթացքում: Այս առումով նրանք կարողանում են փայլուն գործունեություն ծավալել այլ երկրներում, ընկալել այդ երկրների մշակույթները և հարմարեցնել այն իրենց μիզնեսի նպատակներին և խելացիորեն համագործակցել տեղական իշխանությունների հետ:

No comments:

Post a Comment