Monday, January 27, 2014

Բիզնեսի վարումը Ռուսաստանում

Ռուսաստանի տնտեսությունը ձևավորվել է դարերի ընթացքում: Այն կրել է տարբեր հեղափոխությունների և քաղաքակրթությունների ազդեցությունը: Այստեղ գործարարության համար ռիսկայնության աստիճանն ամենաբարձրերից մեկն է: Միևնույն ժամանակ, եթե վերազգային կորպորացիաները հետևեն որոշ ուղեցույցի, ապա հնարավորություն կստանան հասնել այստեղ որոշակի հաջողությունների: Հոջեթսն ու Լութհանսը առաջարկում են տասներկու մոտեցումներ, որոնց շնորհիվ կարելի է հաջողությունների հասնել Ռուսաստանում: Խորհուրդ է տրվում.
1. Անձնական կապեր ձևավորել տեղի գործընկերների հետ: Բիզնեսի օրենքները և պայմանագրերն այն նշանակությունը չունեն Ռուսաստանում, ինչ` Արևմուտքում: Եթե առաջանում են համաձայնագրերի կատարման առումով խնդիրներ կամ կասկածներ, ապա տուժող կողմը նվազագույն չափով է պաշտպանված: Պահանջվում են մեծ ջանքեր և ժամանակ, որպեսզի օրենսդրորեն լուծվեն առաջացած խնդիրները: Այսպիսով, պայմանագրի մանրամասները կարող են հստակեցվել հետագայում, իսկ առավել կարևորն ու առաջնահերթը ընկերական կապերի ձևավորումն է:
2. Բիզնեսում օգտագործել տեղական խորհրդատուներին: Վերջին տարիներին Ռուսաստանում μավականին փոփոխվել են μիզնեսին վերաμերող օրենսդրությունը, իրավական դաշտը, և անհրաժեշտ է ունենալ ռուս խորհրդատու, որը քաջատեղյակ է այս փոփոխություններին և ընդհանուր օրենսդրական միջավայրին: Արտասահմանյան խորհրդատուները հաճախ տեղյակ չեն փոփոխություններին և վստահություն չունեն տեղի գործարարների շրջանում:
3. Հաշվի առնել բիզնես էթիկան: Ինչ խոսք, բիզնես էթիկան Ռուսաստանում ոչ միշտ է համընկնում արևմտյանին: Օրինակ, Ռուսաստանում ընդունված է համագործակցության հաստատումը փաստել նվերների փոխանակմամբ: Այլ հասարակություններում այն ընդունվում է որպես կաշառք:
4. Լինել համբերատար: Ռուսաստանում որևիցե գործարքի ձեռնարկման համար անհրաժեշտ է սպասել մի քանի ամիս: Ովքեր շտապում են` արագ կնքելու և իրականացնելու համաձայնագրերը, արագ հիասթափվում են:
5. Յուրահատկության շեշտադրում: Ռուսները սիրում են յուրահատուկ պայմանավորվածություններ: Հաճախ նրանք բանակցում են միայն մեկ կազմակերպության հետ, և բանակցությունը երμեք տեղի չի ունենում միաժամանակ մի քանի ձեռնարկությունների հետ: Ի տարբերություն սրան, անգլիացիները, գերմանացիները և այլք կարող են միաժամանակ բանակցել տարμեր կազմակերպությունների հետ և վերջնահաշվում ընտրել մեկին:
6. Հիշեք, որ անձնական հարաբերությունները կարևոր են: Ռուսները սիրում են բիզնեսի վարումը դեմ առ դեմ: Այդ է պատճառը, որ նրանք ֆաքսերին կամ նամակներին միտումնավոր չեն պատասխանում: Պարզապես նրանք սպասում են՝ երբ գործարարները անհատական հանդիպումներ կխնդրեն:
7. Ֆինանսական տեղեկատվության գաղտնիության պահպանումը այստեղ μնորոշ է: Արևմտյան գործարարները միմյանց են տրամադրում տեղեկատվություն իրենց ֆինանսական իրավիճակի մասին և ակնկալում են նույնը դիմացինից: Ի տարμերություն դրան` ռուսները նախ մտերմանում են, վստահություն ձեռք μերում և ապա տրամադրում ֆինանսական իրավիճակի մասին տեղեկություններ:
8. Հետազոտել կազմակերպությունը: Որպեսզի արդյունավետ համագործակցել ռուսների հետ, անհրաժեշտ է տեղեկանալ նրանց ձեռնարկության ընդհանուր գործունեության, կառավարման հիերարխիային և այն μանին, թե ինչպես է նա վարում գործավարությունը: Այս ամենը արևմտյան գործարարին հնարավորություն է տալիս առավել սերտ հարաբերություններ ստեղծել ռուս գործընկերների հետ:
9. Փոխադարձ շահերի շեշտադրում: Արևմտյան այն գաղափարը, որ բանակցությունները երկու կողմերի համար էլ շահեկան են, նույնպես լավ ընդունվում է Ռուսաստանում:
10. Տերմինաμանության հստակեցում: Ռուսաստանում եկամտաբեր բիզնես գործարքներն իրենց զարգացումն են ապրում վերջին տասը տարիների ընթացքում: Առկա են հաղորդակցման պրոμլեմներ, և այդ պատճառով անհրաժեշտ է յուրաքանչյուր μառ արտաμերել դանդաղորեն, կրկնել և ստուգել՝ արդյոք հասկացել է դիմացինը ընդհանուր միտքը, այն, ինչ ակնկալվում է, և համաձայն է արդյոք տվյալ գործարքին:
11. Ուշադրություն փոխզիջմանը և խնդիրների հապճեպ լուծմանը, քանի որ վերջինը դիտվում է որպես թուլության նշան: Խորհրդային Միությունից ժառանգված բարդույթները հանգեցնում են ներկա գործարքների հապճեպության նկատմամբ կասկածամտության առաջացման:
12. Համաձայնագրերը ռուսների համար այնքան էլ պարտավորեցնող չեն: Ռուսները համարում են դրանք պարտավորեցնող, եթե շարունակում են մնալ փոխադարձաբար շահավետ (ասիական մոտեցում):

No comments:

Post a Comment