Հաճախ ենք լսում Ֆրանչայզինգ, ֆրանչայզինգային գործունեություն կամ նմանատիպ այլ բարեր, որոնց իմասը մեզ ծանոթ չէ:
Եկեք այսօր հասկանանք , թե ինչ է իրենից ներկայացնում ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳԸ:
Ֆրանչայզինգի Միջազգային ընկերակցությունը հետևյալ սահմանումն է տվել ֆրանչայզինգին. Շարունակական հարաբերություն, որով ֆրանչայզինգային բիզնեսի տերը մեկ այլ անձի տրամադրում է արտոնագրված իրավասություն զբաղվել իր բիզնեսով, ինչպես նաև ցուցաբերում է օժանդակություն կազմակերպման, ուսուցման, ղեկավարման առումներով և այս ամենի դիմաց ստանում է հատուցում ֆրանչայզինգային բիզնեսից:
Սովորաբար ֆրանչայզինգի միջոցով կարելի է փոխանցել հանրահայտ ապրանքային նշան, նոու-հաու, բիզնեսի վարման մշակված համակարգ և ցանկացած ոչ այլ նյութական ակտիվ: Տվյալ պարագայում բիզնեսի տերը համարվում է ֆրանչայզատու, իսկ օգտվող կողմը ֆրանչայզակալ: Որպես կանոն ֆրանչայզինգային պայմանագրերը կնքվում են 5-20 տարով: Դրանք ունեն մի քանի առանձնահատկություններ՝
1. Սահմանափակվում են որոշակի տարածքով՝ քաղաք, մարզ, պետություն, տարածաշրջան:
2. Պետք է հստակ սահմանվեն այն ուղղությունները, որով ֆրանչայզատուն կաջակցի ֆրանչայզակալին՝ ուսուցում, դիզայն, շուկայի ուսումնասիրություն և այլն:
3. Ֆրանչայզակալը սովորաբար ֆրանչայզատուին վճարում է շրջանառության մեծությունից և դա կախված չէ ֆրանչայզակալի շահույթից, դա հստակ սահմանված գումար է:
Փորձը ցույց է տալիս, որ ֆրանչայզինգային բիզնեսն ունի և առավելություններ, և թերություններ: Ֆրանչայզակալի համար հիմնական առավելությունն այն է, որ օգտագործելով հայտնի ապրանքանշանը և բիզնեսի նոր տեխնոլոգիաները՝ կարողանում է արագորեն տեղ գրավել շուկայում: Իսկ ֆրանչայզատուն շահում է նրանով, որ արագորեն ներթափանցում է այլ երկրներ ու տարածաշրջաններ: Թերությունն այն է, որ ֆրանչայզակալները որոշակի կախվածության մեջ են լինում ֆրանչայզատուից, չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել՝ կախված տեղական շուկայի փոփոխություններից: Օրինակ ենթադրենք ֆրանչայզակալը համարում է, որ զեղչերի օպտիմալ ժամանակը դեկտեմբերն է, իսկ ֆրանչայզատուն կարող է այլ ժամկետ նշանակել և այլն:
Գործնականում կիրառվում է ֆրանչայզինգի 3 ձևեր՝
- Ապրանքի ֆրանչայզինգ, երբ արտադրողը խանութպանին լիազորում է իրացնել իր թողարկած ապրանքները՝ թույլատրելով անվանման և ապրանքանիշերի օգտագործումը: Մեզ մոտ դրա վառ օրինակներն են հագուստի վաճառասրահները:
-Արտադրության ֆրանչայզինգ, որով կազմակերպությանն իրավունք է տրվում արտադրել ու հանրությանը վաճառել որևէ ապրանք՝ ֆրանչայզատուի անվամբ և առևտրային նշանի ներքո: Արտադրոթյան ֆրանչայզինգի օրինակ է Coca-Cola ընկերության գործունեությունը Հայաստանում:
- Բիզնես ֆրանչայզինգ, որը հիմնականում վերաբերվում է դիստրիբյուտոր ընկերություններին: Այսինքն ֆրանչայզակալը պարտավորվում է գնել և իրացնել միայն մեկ ընկերության արտադրանք: Եթե դիստրիբյուտորն ինքն է հիմանականում որոշում, թե ինչ քաղաքականությամբ վաճառի ապրանքը, ապա կարիք չկա կնքելու ֆրանչայզինգային պայմանագիր:
Կարևոր է նշել նաև, որ ֆրանչայզինգի պայմանագիր կարող են կնքել տվյալ երկրի երկու տարբեր ընկերություններ և հաստատեն նման հարաբերություններ: Իսկ թե ինչ հսկայական բաց կա մեր շուկայում բոլորն էլ գիտեն, ուստի մեծ հնարավորություն կա ֆրանչայզինգային գործունեությունը զարգացնել Հայաստանում ի դեմս McDonald’s-ի: Չնայած, նշեմ նաև, որ ֆրանչայզինգային պայմանագիրը վերջինիս հետ կնքելու համար հարկավոր կլինի մոտավորապես 450000 ամերիկյան դոլլար` նվազագույնը:

No comments:
Post a Comment