Thursday, January 30, 2014

Վիզուալ մերչենդայզինգ. Nike Harajuku ընկերության օրինակը մաս 2

Կանոն 2. Վառ գունային գամմա.

Կան որոշ գույներ, որոնք մարդու աչքն ավելի արագ է ընկալում, քան ասենք մյուսները: Հենց գույներն են առաջին շփում ստեղծողները, որոնք հաճախորդին ստիպում են այցելել խանութ: Օրինակ՝ կարմիրը, դեղինը, նարնջագույնն ունեն այդ հատկությունը, ուստի նման գույնի ապրանքներն ավելի մեծ հավանականությամբ հենց առաջինն են հայտնվում հաճախորդի տեսադաշտում: Շատ կարևոր է ընտրել ճիշտ գունային գամման: Եթե ապրանքն ավելի շատ էկոլոգիապես մաքուր է, ապա միանշանակ գույնն ընտրվում է կանաչը: Վալենտինի օրվա համար համապատասխան գույներն են սպիտակն ու կարմիրը, Ամանորի համար նախընտրելի է ոսկեգույն, կանաչ, կարմիր և սպիտակ գույները, փոքրիկ երեխաների համար հիմնականում երկնագույն և բաց վարդագույն գույներն են նախընտրելի:
Այսպիսով երկրորդ ամենակարևորը գործոնը գույնն է, որի համար ներկայացնելու եմ կրկին ճապոնական ընկերություններից մեկին՝ Nike Harajuku-ին, որը գտնվում է Տոկիոյում:
2009 թվականին բացված այս խանութը մեծ իրարանցում առաջացրեց ոչ թե նրա համար, որ Nike-ի հերթական խանութն էր և մարդիկ պետք է այցելեին զուտ անունի պատճառով, այլ իր հետաքրքիր դասավորության և գունային գամմայի: Խանութում ներկայացվել էին Nike ընկերության 2 տեսակի սպորտային կոշիկները՝ Lunar Glide-ն ու Air Attack-ը: Իսկ հիմա նկարներն ավելի պարզ կարտացոլեն, թե ինչումն է կայանում խանութի յուրահատկությունը՝
Խանութի արտաքին տեսքն է դրսից, ապրանքների համաչափ դասավորությունն արդեն իսկ աչք է շոյում՝

No comments:

Post a Comment