Գործարար գործընթացը գործողությունների ամբողջություն է, որն անհրաժեշտ է ընդհանուր նպատակն իրականացնելու համար: Գործողությունները կարող են իրականացվել մարդկանց կամ համակարգերի կողմից և ավարտվել կամ հաջորդաբար, կամ զուգահեռաբար: «Գործարար գործընթացների կառավարման» հապավումն է ԳԳԿ:
Գործարար գործընթացների կառավարում կամ ԳԳԿ տերմինն օգտագործվում է գրեթե բոլոր բիզնես ընկերություններում: Գործարար գործընթացների կառավարումը կարող է սահմանվել որպես շահութաբերությունը բարձրացնելու նպատակով գործարար գործընթացների նախագծման, մոդելավորման, իրականացման, մոնիթորինգի (դիտարկման) և օպտիմալացման գիտական ճյուղ:
Այսպիսով, Գործարար գործընթացների կառավարումը գիտական ճյուղ է, այլ ոչ թե տեխնոլոգիա կամ գործիք: Սա շատ կարևոր հասկացություն է: ԳԳԿ պարզապես ծրագրային ապահովում չէ, որը կարելի է գնել և տեղակայել գործարար խնդրի լուծման համար, մարդկային գործոնն էական դեր է խաղում գործարար գործընթացների կառավարման գործում: Իրականում, գործավարության և ԳԳԿ ծրագրային ապահովման հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ ԳԳԿ ծրագրային ապահովումը ոչ թե պարզապես ավտոմատացնում է աշխատանքը, այլ օգնում է մարդկանց շարունակական գործընթացի բարելավման հարցում:

No comments:
Post a Comment