Մեծ Բրիտանիայի վարչապետ Տ. Բլերի ստորագրությունն այնքան պարզ է, որ անզեն աչքով կարելի է ասել, թե ինչ է գրված :
Պարզ ոճով գրված ստորագրությունների հեղինակները ավելի անկեղծ են, նրանք կարծես ենթագիտակցաբար ձգտում են հասկանալի լինել, բաց լինել շրջապատի համար: Ստորագրության մի յուրօրինակ ձև է Վ. Չերչիլի ստորագրությունը. ակնհայտ երևում է, որ տառերի միջև հեռավորություն բացարձակապես չկա ինչը խոսում է այն մասին, որ այս տվյալ անձը չափազանց հետևողական է, տրամաբանող, միևնույն ժամանակ բարձր ընկալունակություն է դրսևորում, դժվարությամբ է հարմարվում նոր իրադրություններում:
Ընդունված է նաև, որ այն մարդիկ, ովքեր ունեն դժվար և անհասկանալի ստորագրություն (օրինակ Ջ.Բուշի և Վ. Լենինի ստորագրությունները), ավելի տագնապային են. նման մարդիկ հաճախ իրենք իրենց համար խնդիրներ են ստեղծում կյանքում, անընդհատ գտնվում են լարվածության մեջ: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ որքան էլ գրաֆոլոգիական ուսումասիրությունները շատ լինեն և բազում փորձերով ամրագրվեն, դրանք երբեմն խիստ սուբյեկտիվ են լինում: Այս կապակցությամբ կարելի է վերհիշել Օ. Բալզակի հետ պատահած հայտնի դեպքը. մի կին, իմանալով, որ Բալզակը զբաղվում է ձեռագրերի ուսումնասիրությամբ, ներկայացնում է նրան իր աշակերտներից մեկի աշխատանքը՝ խնդրելով ասել, թե ինչ ապագա է սպասվում երեխային: Բալզակը, աշխատանքը ուշադիր զննելուց անմիջապես հետո հայտարարում է. «Նա պարզապես ապագա չունի»: Եվ որքան մեծ է լինում մեծ գրողի զարմանքը, երբ պարզվում է, որ դա իրականում իր ձեռագիրն է:

No comments:
Post a Comment