Friday, January 31, 2014

Ինչպե՞ս տրամադրվել աշխատանքի` արձակուրդից հետո

Կան բաներ, որոնք աշխատող հասարակությունը ողջ տարվա ընթացքում անհամբերությամբ է սպասում՝ հանգստյան օրերը և արձակուրդը: Դա հասկանալի է՚ հիանալի ժամանակ լիցքաթափվելու...
Կան բաներ, որոնք աշխատող հասարակությունը ողջ տարվա ընթացքում անհամբերությամբ է սպասում՝ հանգստյան օրերը և արձակուրդը: Դա հասկանալի է՚ հիանալի ժամանակ լիցքաթափվելու, շփվելու ընկերների, հարազատների, տան անդամների հետ, հարաբերություններն ամրապնդելու ամենալավ պահը: Ողջ օրն աշխատավայրերում նստելու փոխարեն կարող ենք հրաժեշտ տալ տոթ գրասենյակին և գնալ լեռներ, ծով, գրավիչ հեռավոր վայրեր:
Կարող ենք շրջել խանութներով, նայել գեղեցիկ ցուցափեղկերին, տանը մնալ և տրվել հեռուստացույցի առջև ոչինչ չանելուն: Մենք կարող ենք անուշեղեններ ճաշակել, նույնիսկ քնել մինչև ճաշի ժամը: Մի խոսքով` արձակուրդը մեզ հնարավորություն է տալիս լավ թուլանալու և աշխատանքից հանգստանալու:

Բայց… Վաղ թե ուշ հանգիստը վերջանում է։ Ահա մոտենում է օրը, երբ անհրաժեշտ է արդեն աշխատանքի գնալ: Երկարատև արձակուրդից հետո աշխատանքին վերադառնալը երբեք հեշտ չէ, եթե միայն վերին աստիճանի աշխատամոլ չեք: Միայն նրանք, ովքեր անգամ լողափին պառկած, մտքով շարունակում են գտնվել գրասենյակում և չեն կարողանում սպասել արձակուրդի կամ հանգստյան օրերի ավարտին, կկարողանան վերադառնալ աշխատանքի հեշտորեն:

Իրավամբ դժվար է աշխատանքի վերադառնալ երկարատև ընդմիջումից հետո: Ողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ տառապում են սթրեսից, որը հոգեբաններն անվանում են «ետտոնական համախտանիշ»: Սթրեսի նման տեսակից ազատվելու համար պահանջվում են զգալի ջանքեր, երբեմն էլ դիմում են մասնագետների օգնությանը:

Տարբեր հաստատութոյւններում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ.

  • աշխատակիցների 66%-ը, վերադառնալով արձակուրդից կամ երկարատև հանգստյան օրերից, ակտիվ սթրես է ունենում,
  • աշխատակիցների սթրեսի մակարդակի որոշումը հանգստյան օրերից առաջ, ընթացքում և հետո ցույց է տվել, որ նրանցից կեսի մոտ հանգստի դրական ազդեցությունը անհետացել է աշխատանքի վերադառնալու առաջին իսկ երեք օրերի ընթացքում, իսկ երեք շաբաթ անց՝ ընդհանրապես չի զգացվել, որ վերջերս հաջողվել է հանգստանալ,
  • աշխատակիցների 76%-ի մոտ աշխատանքին վերադառնալու առաջին շաբաթվա ընթացքում սթրեսի և հոգնածության մակարդակը մոտ է եղել մինչև տոները ընկած օրերի հոգնածության մակարդակին:

Որո՞նք են ետտոնական սթրեսի աշտանիշները.

Ահա ավելի բնութագրական նշանները, որոնցից մեկի կամ մի քանիսի առկայությունը ավելի ակնհայտորեն է վկայում սթրեսի առկայության մասին.

  • թախիծ,
  • մելամաղձոտություն,
  • բարկություն,
  • անհանգստություն,
  • արագ հոգնելիություն,
  • գլխացավեր,
  • մկանային ցավեր,
  • ընկալման խանգարումներ, երբ նույնիսկ դյուրին գործերն անհնարին են թվում:

Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը հանգստյան օրերից և արձակուրդից հետո

Ետտոնական սթրեսի հետ պայքարն արագ արդյունքներ կունենա, եթե զբաղվեք ձեզանով և այդ խնդիրը չմատնեք ինքնահոսի, որի համար շատ բան չի պահանջվում.

  • փորձեք չխրվել աշխատանքի մեջ հանգստյան օրերից հետո ընկած առաջին իսկ օրերին, այլ սկսեք աստիճանաբար վերադառնալ աշխատանքային գրաֆիկին,
  • մի՛ պլանավորեք լուրջ հանդիպումներ առաջին աշխատանքային օրվա սկզբին,
  • կատարեք գոնե ամենահասարակ ֆիզիկական վարժությունները, այն լավ օգնում է հաղթահարել սթրեսը,
  • ձեզ համար արեք ինչ-որ հաճելի բան, մի՛ սկսեք սպասել հաջորդ տոնին կամ արձակուրդին:

Փորձե՛ք հավասարակշռություն պահպանել աշխատանքի և անձնական կյանքի միջև: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր օր անհրաժեշտ է ժամանակ գտնել կյանքի կարևորագույն չորս ասպեկտների համար՝ աշխատանք, ընտանիք, հետաքրքրություններ ընկերների հետ միասին, իհարկե, նաև սեփական հետաքրքրություններ և կարիքներ: Հանգստից հետո առաջին օրերին շատ կարևոր է որքան հնարավոր է շատ ժամանակ գտնել բացառապես ինքդ քեզ համար:

Դա կօգնի հաղթահարել ճնշվածությունը և արագ ազատվել սթրեսից: Փորձեք ազատվել բացասական մտքերից և հուզումներից, որպեսզի նրանք չկուտակվեն, այլապես դա կարող է կործանիչ հետևանքների պատճառ դառնալ:

Արձակուրդից հետո աշխատանքային ռեժիմին վերադառնալը

Մինչ արձակուրդ մեկնելը պետք է աշխատանքն ավարտին հասցնել: Եթե ցանկանում եք, որ հանգիստը խաղաղ անցնի ու առաջին իսկ աշխատանքային օրը չդիմավորի ձեզ կուտակված գործերի մի ամբողջ կույտով, համոզվեք, որ ձեր ետևում չեք թողել անլուծելի խնդիրներ: Մի թողեք անկարգ իրավիճակ գործերում և ձեր աշխատավայրում, այդ դեպքում դուք հանգստյան օրերից հետո ստիպված չեք լինի աշխատանքն սկսել վիթխարի կույտը մաքրելուց:

                                                                                                         Շարունակելի...

No comments:

Post a Comment