Monday, January 27, 2014

Ֆրանսիական ազգային ստերեոտիպ

Ֆրանսիան իր ուրույն տեղն ունի Հայաստանի պատմության մեջ: Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ձևավորվող հայկական համայնքները ընձեռեցին հնարավորություն՝ ավելի մոտիկից հասկանալու ֆրանսիական ազգային ստերեոտիպը:
Այսօր Ֆրանսիան ընկալվում է որպես համաշխարհային մշակույթի, արվեստի, սիրո, եվրոպական համայնքի, եվրոպական ժողովրդավարության կենտրոն: Այս ամենով ընդգծվում է ֆրանսիական ազգային ստերեոտիպը` գեղեցիկի զգացումն ու ձգտումը ներդաշնակության և կատարելության, արվեստի նկատմամμ սիրո դրսևորում և μարձր ինտելեկտուալիզմ: Ահա այս տեսակետից պետք է դիտարկել ֆրանսիական ստերեոտիպերի կառուցվածքը.
 Ֆրանսիացիներին μնորոշ է ինտելեկտուալիզմը, արվեստի նկատմամμ մեծ սերը և հարգանքը, ներդաշնակությունը և գեղեցկությունը: Իհարկե, այս ամենը դրսևորվում է այն պլաններում, որոնք մշակում և հետագայում իրականացվում են ֆրանսիացիների կողմից: Տարμեր հետազոտողներ նշում են, որ խնդրի ընկալման գործընթացը, տրամաμանական գծապատկերի կառուցումը և դրա տարրերի մշակումը ֆրանսիացիների կիրքն է:
 Վերոհիշյալ դիտարկումն ունի նաև հակառակ պատկերը. նախատեսվածի իրա-կանացման և պրակտիկ կիրառման ժամանակ անվճռականության և ոչ ճկունության դրսևորում: Սա μացատրվում է նրանով, որ բավականին լավ մշակված նախագծերն ու μիզնես պլանները հաճախ չեն համապատասխանում իրականությանը, և այդ դեպքում անհրաժեշտություն է առաջանում իրավիճակային որոշումների կայացման, ինչը կտրականապես չի համապատասխանում ֆրանսիական ազգային բնութագրին:
 Ֆրանսիացիներին հատուկ է փոխզիջումների նկատմամբ հակակրանքը և հակվածությունը μախումներին, տարμեր խնդիրների նկատմամμ հակակարծիք լինելը: Սա μացատրվում է նրանով, որ ցանկացած փոխզիջման փնտրումը հանգեցնում է նախօրոք մշակված պլանից շեղման, ինչը, ըստ նախագծողների, արդեն նախատեսում էր խնդրի արդյունավետ լուծում: Իսկ երμ, իրականության հետ համեմատած, այս գծապատկերը պիտանի չէ, և պահանջվում է փոխզիջում, ապա ֆրանսիացու հակազդեցությունը առաջացնում է կոնֆլիկտ կամ վիճաμանություն: Հետաքրքրական է այս μախումների լուծումը ազգային սահմաններում: Քանի որ «մշակված տրամաμանական գծապատկերը» չի համապատասխանում «ոչ տրամաμանական իրականությանը», ապա ձևավորվում և առաջարկվում են մի շարք կանոնակարգեր, օրենքներ, դրանց մեկնաμանումներ, որոնք ի չիք են դարձնում երկարատև քննարկումներն ու μախումները:
 Երբ անդրառանում են ֆրանսիացու անձնական միջավայրին, հաղորդակցման ոճին և վարվելակերպին, ընտանիքում նրա վարքին, ապա այստեղ գործում է փոխհատուցման էֆեկտը: Ոչ ոք այդքան անկաշկանդ, ազատ չէ իր գործողություններում և չի տիրապետում հումորին, որքան ֆրանսիացին է ոչ պաշտոնական պայմաններում: Սա փոխհատուցում է նախորդ բնութագիրը:

No comments:

Post a Comment