Friday, January 31, 2014

Վիզուալ մերչենդայզինգ. Food emporium ընկերության օրինակը մաս 4

Այսօր նույնպես ցանկանում եմ ներկայացնել մերչենդայզինգի մասին և որպեսզ կանոն նախoրոք պետք է ներկայացնեմ որևէ տեսական նյութ և այնուհետև օրինակ: Նախորդ մասերում օրինակները  կոշիկների և հագուստների դասավորությունների մասին էին ներառված, իսկ այս անգամ որոշեցի նշել շոկոլադե սալիկերի դասավորությունը: Բայց մինչև այդ օրինակին անցնելը դիտարկենք, թե ինչպիսին պետք է լինի օպտիմալ սուպերմարկետը:
Բնականաբար մինչև օրինակին անցնելը սկսենց մեր տեսական մասից: Այսօրվա տեսական մասը դա սուպերմարկետի վաճառասրահի ներքին հարդարումն է: Նպատակը տարածքի արդյունավետ օգտագործումն է, հաճախորդների լիարժեք շարժի ապահովումը, գայթակղինչ ինտերիերը: Վաճառասրահները  լինում են հիմնականում երեք տեսակի՝
1. Այս տիպի դասավարությունը հնարավորություն է տալիս տարածքից մաքսիմալ օգտվել և  շարքերի եզրերը այս դեպքում շատ լավ են աշխատում:
2. Հիմնականում լինում է մեծ հիպերմարկետներում, որի նպատակը մեծ տեսականի ներկայացնելն է մի ուղղության վրա և մեծ տարածությունը, քանի որ այստեղ պետք է ճիշտ ղեկավարել մարդկանց հոսքը:

3. Այս տեսակի դարակների դասավորությունը հիմնականում դիզայնի համար է արվում, որպեսզի գրավի հաճախորդներին, բայց իրականում տարածքի զբաղեցման առումով շատ վատն է, քանի որ և քայլելու համար է անհարմար, և քիչ է եզրային դարակների արդյունավետությունը՝
Մարդկանց քայլելու հարմարավետությունն ապահովելու համար հիմնականում դարակների հեռավորությունը պետք է լինի 1.8 մետր, իսկ օրինակ մեզ մոտ այն անգամ լինում է 1.4-ից քիչ: 1.8 մետրի նպատակը կայանում է նրանում, որ հնարավորություն տա 60 սմ-անոց սայլակներին շարժվել տարածությունում:


Food Emporium

Իսկ հիմա հերթը հասավ օրինակին, որը Food Emporium խանութների ցանցն է: Այստեղ շոկոլադները երբեք չեն պառկեցվում, այլ դրվում են կանգնած վիճակում և մեկը մեկի միջև ունեն որոշակի ազատ տարածք ու աջ կողմի վրա, որը աջ ձեռքի համար է, այսինքն հաճախորդը ձեռքով կարողանա հարմար վերցնի շոկոլադը: Գները գնապիտակների վրա երկու անվանումով են, որտեղ մեկը մի շոկոլադի, իսկ մյուսը տուփով շոկոլադի գինն է:
Food Emporium-ը համարվում է Նյու-Յորքի ամենահետաքրքիր խանութներից մեկը: Այստեղ շոկոլադի տեսականին այնքան հարուստ է, որ նշվում է երկրներով, այսինքն իտալական, գերմանական, ֆրանսիական շոկոլադներ, որոնք առանձին բաժիններով են: Հետաքրքիր մոտեցում է, երբ շոկոլադը ներկայացվում է ոչ թե տեսքով, այլ արտադրության վայրով:  Այստեղ դասավորության իմաստը կայանում է նրանում, որ անընդհատ թարմացվում և փոփոխվում է ապրանքների դասավորությունը: Դա միգուցե նրա համար է, որ մարդու աչքին ձանձրալի չթվա նույն տեսքը, սակայն միշտ էլ մի խնդիր կա, որ հաճախորդը կարող է իր ուզածը չգտնել և դժգոհ մնալ: Այստեղի մյուս յուրահատկությունը սալիկներն են, որոնք մարդիկ կարող են գնել և իմանալ, թե որ շոկոլադն ինչ համ ունի և կատարեն արդեն մեծ գնումներ: Դա նրա համար է, որպեսզի հաճախորդը կարողանա իմանալ համը, թեկուզ ցածր գնով և քանակությամբ, բայց գնի և փորձի:

No comments:

Post a Comment