Friday, July 11, 2014

10 պատվիրան գործարարներին

  1. Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար:
  2. Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:
  3. Գործարար հարաբերությունների մեջ կուլտուրան, տրված խոստմանը հավատարիմ լինելն օգնում են և՛ մարդուն, և՛ տնտեսությանը դառնալ ավելի լավը:
  4. Մարդը մշտապես աշխատող մեխանիզմ չէ: Նա հանգստանալու, հոգևոր կյանքով ապրելու և ստեղծագործելու համար պետք է ժամանակ ունենա:
  5. Պետությունը, հասարակությունը, գործարարները պետք է միասին հոգան աշխատող մարդու արժանապատիվ կենսակերպի և հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողանում հանապազօրյա հաց վաստակել:
  6. Աշխատանքը չպետք է խեղդի և սպանի մարդուն:
  7. Քաղաքական և տնտեսական իշխանությունները պետք է բաժանված լինեն իրարից: Բիզնեսի մասնակցությունը քաղաքականությանը և հասարակական կարծիքի ձևավորման գործին պետք է լինի թափանցիկ և բաց:
  8. Ուրիշի գույքը յուրացնելով, հասարակության ունեցվածքը վատնելով, աշխատողին չվարձատրելով, գործընկերներին խաբելով` մարդն անցնում է բարոյականության սահմանը, վնասում և՛ իրեն, և՛ հասարակությանը:
  9. Մրցակցության պայմաններում չի կարելի ստել և վիրավորել, շահարկել դիմացինի զգացմունքները և թերությունները:
  10. Պետք է հարգել սեփականության ինստիտուտը` սեփական գույքի օգտագործման և տնօրինման իրավունքները: Բարոյական չէ նախանձել մերձավորի բարեկեցությանը, ոտնձգություն անել նրա ունեցվածքի նկատմամբ:

Thursday, July 10, 2014

:)


Աֆորիզմներ


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ բրենդի մուտքը Հայաստան


Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ): 2008 թվականի կարևոր քայլերից էր նաև այն, որ ՆԱՍԴՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան, նպատակ ունենալով բարձրացնել հայկական ֆինանսական գործիքների գրավչությունը ներդրողների համար խստացրեց ցուցակված ընկերություններին ներկայացվող պահանջները` մասնավորապես տեղեկատվության բացահայտման բնագավառում: Այդ նույն թվականին խստացվեցին սեփական կապիտալի մեծության նկատմամբ օրենսդրական պահանջները (100 մլն ՀՀ դրամ), միաժամանակ բանկերին թույլատրվեց գործունեություն իրականացնել կորպորատիվ արժեթղթերի շուկայում: 2008 թվականից Հայաստանի ֆոնդային բորսայում փոխվել են նաև բորսայական ցուցակների կառուցվածքն ու ցուցակման պայմանները, նաև մշտական աջակցություն է ցուցաբերվում ընկերություններին ցուցակմանը առնչվող հարցերում: Այժմ բաժնետոմսերը կարող են ցուցակվել` ընդգրկելով A հիմնական կամ B երկրորդային ցուցակում կամ թույլատրվել առևտրին C ազատ շուկայում: Նույնն է սկզբունքը նաև կորպորատիվ պարտատոմսերի համար` գործում են Abondդ հիմնական և Bbond երկրորդային ցուցակները և Cbond ազատ շուկան ("C” և Cbond ազատ շուկաները հնարավորություն են ընձեռում ընկերություններին` առաջին քայլերը կատարելով կապիտալի շուկայում` աստիճանաբար համապատասխանել ցուցակման ավելի բարձր չափանիշներին): 2008թ.-ին առանձնակի կարևորություն է տրվել նաև շահառուների բոլոր խմբերի հետ կայուն և արդյունավետ երկկողմանի հաղորդակցության համակարգի ներդրման խնդրին: Իբրև այդ ուղղությամբ քայլերից մեկը ստեղծվեց Բորսայի անդամների ֆորումը: Ֆորումի ամենամսյա հանդիպումների ժամանակ բորսայի անդամ ներդրումային ընկերություններին ու բանկերին հնարավորություն է ընձեռվում համատեղ քննարկել մասնագիտական գործունեության ընթացքում ծագող հարցերն ու մտահոգությունները: Ընդլայնվել են կապերը զանգվածային լրատվության միջոցների հետ, որոնց բորսան այժմ պարբերաբար տեղեկացնում է կապիտալի շուկայի զարգացումների և բորսայական հարթակում տեղի ունեցող առևտրային գործունեության նորությունների և արդյունքների մասին: 2008թ.-ի տարևերջի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն համագործակցում էր հանրապետությունում գործող տնտեսական լրատվության բոլոր գործակալությունների, մոտ 10 հեռուստաալիքների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչների հետ: Համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Bloomberg-ի հետ, և ներկայումս գործակալության միջազգային տեղեկատվական համակարգում արդեն իսկ զետեղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալները: Բորսայի երկարաժամկետ պլաններում է նաև Հայաստանում հատուկ բիզնես հեռուստաալիքի հիմնադրմանն ուղղված ջանքերին աջակցությունը (ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ում գործող CNB C-ն կամ ռուսական РБК ալիքը): 

Wednesday, July 9, 2014

SWIFT բանկային համակարգի ստեղծման նպատակները և զարգացման հիմնական փուլերը


1950-ական թվականների վերջին միջազգային առևտրի աճին զուգընթաց տեղի ունեցավ բանկային գործընթացների քանակի աճ: Բանկերի միջև կապերի ավանդական ձևերով այլևս հնարավոր չէր աշխատել մեծածավալ բանկային տեղեկատվության հետ: Հսկայական ժամանակ էր ծախսվում տարբեր բանկերում բանկային գործընթացների իրականացման տարբերությունների հետևանքով փաստաթղթերում առաջացող թերությունների, միջբանկային գործընթացների իրականացման ընթացքում առաջացող սխալների վերացման և անհրաժեշտ բազմակի ստուգումների վրա: Տեղեկատվության ծավալների աճին զուգընթաց թղթային կրիչների փոխարեն պահանջ առաջացավ ավտոմատացման հանդեպ: Աշխատանքների ավելի էֆեկտիվ միջոցների փնտրումը 1960 թվականների սկզբին հրահրեց 60 ամերիկյան և եվրոպական բանկերի հավաքվել քննարկման, որի նպատակը միջազգային բանկային գործում ստանդարտացման համակարգի ստեղծումն էր: Կայացվել էր որոշում, որի համաձայն պետք է վերջնական նպատակ հանդիսանար համակարգիչների, հեռահաղորդակցման միջոցների օգտագործումը, որոնք ապահովելու էին բանկային ինֆորմացիայի փոխանակման արագ և անվտանգ համակարգ: Ծրագրի հիմքում դրվել էին հետևյալ պահանջները` վճարովի գործընթացները պետք է իրականացվեին առանց թղթերի մասնակցության և բանկերի միջև ինֆորմացիայի փոխանակումը հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ պետք է հնարավորինս արագ իրականացվեին տիպիկ բանկային ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեին: Վերոնշյալ ծրագիրն իր պաշտոնական ձևակերպումը ստացավ 1972 թվականին: Նույն տարում հաշվարկվեցին ծախսերը, տրվեցին բանկային տեղեկավության փոխանակման շահութաբեր համակարգի ստեղծման հանձնարարականները: Դրանք բերվեցին հետևյալին. hամակարգը պետք է հիմնված լինի միջազգային ցանցի և ցանցային ծառայության ստեղծման, գործընթացների ստանդարտացման, ինչպես նաև հաղորդագրությունների ֆորմատի ստանդարտացման, բանկերի կապին միացման տեխնիկայի ու ձևերի ստանդարտացման վրա, մեկ հաղորդագրության ուղարկման 0.15 դոլլար արժողության դեպքում եկամտաբերության ապահովման համար համակարգը մեկ օրում պետք է ամենաքիչը  100 հազար հաղորդագրություն մշակի 70 բանկերի մասնակցությամբ, յուրաքանչյուր մասնակից երկրում համակարգը պետք է ներառի 2 անկախ ու միմյանցից կախյալ բաշխող կենտրոններ և կապի խտացուցիչներ: 1977 թվականի մայիսի 9-ին տեղի ունեցավ կապի պաշտոնական բացումը: Նույն տարվա վերջին անդամ բանկերի թիվը 586 էր /513-ի փոխարեն/, որոնք ապահովում էին օրական 500 հազար հաղորդագրության ուղարկում: Ներկայումս SWIFT համակարգը միավորում է 4800 բանկեր և ֆինանսական կազմակերպություններ, որոնք տեղակայված են 155 երկրներում /դրանց մոտ հաշվարկվում է ավելի քան 20,000 տերմինալ/: Այդ բոլոր բանկերն անկախ իրենց աշխարհագրական դիրքից ունեն շուրջօրյա կապ պահպանելու հնարավորությույն ողջ տարվա ընթացքում: Այսօր  SWIFT համակարգով օրական 3.3 մլն ֆինանսական հաղորդագրություն է ուղարկվում: SWIFT-ը բաժնետիրական կազմակերպություն է, որի բաժնետերեր  են հանդիսանում անդամ բանկերը: Կազմակերպությունը գրանցված է Բելգիայում /մշտական գործող մարմինները գտնվում են քաղաք Լա-Ուլպում` Բրյուսելից ոչ հեռու/ և գործում է բելգիական օրենքներին համաձայն: Բարձրագույն մարմինը անդամ բանկերի կամ ներկայացուցիչների ընդհանուր ժողովն է: Բոլոր որոշումները ընդունվում են մասնակիցների ձայների մեծամասնությանը համապատասխան` ելնելով այն սկզբունքից, որ մեկ բաժնետոմսը մեկ ձայն է: Տնօրենների խորհրդում գլխավոր դիրքը պատկանում է Արևմտյան Եվրոպայի ու ԱՄՆ-ի բանկերի ներկայացուցիչներին: Բաժնետոմսերի քանակը որոշվում է ուղարկվող հաղորդագրությունների փաթեթին համապատասխանաբար: Բաժնետոմսերի ամենաշատ քանակ ունի ԱՄՆ-ը, Գերմանիան, Շվեցարիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան: SWIFT-ի անդամ կարող է դառնալ ցանկացած բանկ, որը տեղական օրենսդրությանը համաձայն ունի միջազգային բանկային օպերացիաների իրականացման իրավունք: Անդամ բանկերի կողքին կան նաև SWIFT համակարգն օգտագործողների ևս երկու այլ կատեգորիաներ` ասոցիացիոն անդամներ, մասնակիցներ: Առաջինի դերում հանդես են գալիս անդամ բանկերի մասնաճյուղերն ու բաժանմունքները: Դրանք բաժնետերեր չեն և զուրկ են կազմակերպության կառավարմաը մասնակցելու իրավունքից: SWIFT-ի մասնակիցները բոլոր հնարավոր ֆինանսական կազմակերպություններն են` բրոքերային և դիլերային գրասենյակները, քլիրինգային և ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, որոնք կապին միացել էին 1987 թվականից: Մուտքը SWIFT բաղկացած է 2 փուլից` իրականացվում է բանկի ԲԸ անդամ դառնալու և որպես ԲԸ-ության աշխատող ցանցին միանալու նախապատրաստություն: Առաջին փուլում բանկը ձևակերպում և SWIFT է ուղարկում անհրաժեշտ փաստաթղթերը,  մասնավորապես` մուտք գործելու դիմում, բանկի պարտավորագիրը իրականացնելու SWIFT-ի կանոնադրությունը և փոխհատուցելու ծախսերը ԲԸ-ին, բանկի և այն անձանց հասցեները, ովքեր պատասխանատու են ԲԸ-ի հետ կապի համար, բանկի հաղորդագրությունների փաթեթի պատկերը: Թեկնածու բանկը ստանում է միաժամանակյա ներդրում կատարելու և մեկ բաժնետոմս ձեռք բերելու իրավունք: SWIFT մուտք գործելը շատ թանկ արժե: Միանգամյա ներդրումը կազմում է 400 հազար բելգիական ֆրանկ անդամ բանկերի և 200 հազար ասոցիացիոն անդամների համար: Բացի այդ անդամ բանկերը պետք է ձեռք բերեն 1 բաժնետոմս 55 հազար բելգիական ֆրանկ արժողությամբ: Երկրորդ փուլն անմիջականորեն կապված է բանկի ցանցին միացման հետ: Հենց այս փուլում են լուծվում բոլոր տեխնիկական հարցերը, ձեռք բերվում կոմունիկացիոն սարքավորումները /որի արժեքը կարող է գերազանցել 1000ավոր ԱՄՆ դոլարը/, անցկացվում է անձնակազմի ուսուցում: Ցանցին միացման ժամանակները ֆիքսված են մարտի, հունիսի, սեպտեմբերի և դեկտեմբերի առաջին երկուշաբթի օրերը: Ինչպես ցույց է տալիս փորձը, SWIFT համակարգի անդամակցության հետ կապված ծախսերը /հինականում արդի էլեկտրոնային սարքավորման տեղադրման հետ կապված/ սովորաբար հետ են գնվում 5 տարվա ընթացքում: Յուրաքանչյուր երկրում, որտեղ զարգանում է SWIFT-ը, ԲԸ-ը ստեղծում է իր ադմինիստրացիան /տեղական վարչակազմը/: 

ՌԴ-ում այդ ֆունկցիաները իրականացնում է ռուս-բրիտանական հեռահաղորդակցության «Совам-Телепорт» կազմակերպությունը: SWIFT-ը ընտրեց այդ ընկերությունը` հաշվի առնելով դրա գերհագեցվածությունը արևմտյան Alcatel և Motorola ընկերությունների սարքավորումներով, անձնակազմի որակավորումը և այդ ոլորոտում աշխատանքի փորձը: Այս կազմակերպությունը իրականացնում է ոչ միայն կառավարման, այլ նաև տեխնիկական ֆունկցիաները, տալիս է խորհրդատվություն տեխնիկայի գնման համար, իրականացնում է անձնակազմի ուսուցման դասընթացներ և այլն: Ռուսական բանկերից SWIFT-ի առաջինը միացավ "Վնեշէկոնոմբանկը” /1958 թվ. դեկտ. 4/: 1996 թվականի վերջին SWIFT-ին միացած բանկերի քանակը հասավ 240, սակայն, չնայած այդ աճին, ՌԴ-ն դեռևս չի մտնում ցանցն ակտիվ օգտագործողների թվի մեջ: SWIFT-ի անդամակցության տեսանկյունից լինելով աշխարհում 3-րդ երկիրը` տարեկան հաղորդագրությունների քանակով ՌԴ-ն հետ է նույնիսկ Լեհաստանից, Չեխիայից: Համակարգի հզորագույն օգտագործողներից են «Մոսբիզնեսբանկը», «Ինկոմբանկը», «Տոկոբանկը», Միջազգային Մոսկովյան բանկը, «Վնեշտորգբանկը» և այլն: