10 պատվիրան գործարարներին

- Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար:
- Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:
- Գործարար հարաբերությունների մեջ կուլտուրան, տրված խոստմանը հավատարիմ լինելն օգնում են և՛ մարդուն, և՛ տնտեսությանը դառնալ ավելի լավը:
- Մարդը մշտապես աշխատող մեխանիզմ չէ: Նա հանգստանալու, հոգևոր կյանքով ապրելու և ստեղծագործելու համար պետք է ժամանակ ունենա:
- Պետությունը, հասարակությունը, գործարարները պետք է միասին հոգան աշխատող մարդու արժանապատիվ կենսակերպի և հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողանում հանապազօրյա հաց վաստակել:
- Աշխատանքը չպետք է խեղդի և սպանի մարդուն:
- Քաղաքական և տնտեսական իշխանությունները պետք է բաժանված լինեն իրարից: Բիզնեսի մասնակցությունը քաղաքականությանը և հասարակական կարծիքի ձևավորման գործին պետք է լինի թափանցիկ և բաց:
- Ուրիշի գույքը յուրացնելով, հասարակության ունեցվածքը վատնելով, աշխատողին չվարձատրելով, գործընկերներին խաբելով` մարդն անցնում է բարոյականության սահմանը, վնասում և՛ իրեն, և՛ հասարակությանը:
- Մրցակցության պայմաններում չի կարելի ստել և վիրավորել, շահարկել դիմացինի զգացմունքները և թերությունները:
- Պետք է հարգել սեփականության ինստիտուտը` սեփական գույքի օգտագործման և տնօրինման իրավունքները: Բարոյական չէ նախանձել մերձավորի բարեկեցությանը, ոտնձգություն անել նրա ունեցվածքի նկատմամբ:
No comments:
Post a Comment