Thursday, January 30, 2014

Վիզուալ մերչենդայզինգ. Munich Barcelona ընկերության օրինակը մաս 3


Հիմա կներկայացնեմ, թե ինչպես են դասավորվում կոշիկներն առևտրի սրահում: Սովորաբար կոշիկները բաշխվում են ըստ՝
1. Դասավորություն ըստ բրենդների՝
Շատ հաճախ գործարարները կարծում են, որ իրենց բրենդները հայտնի են սպառողներին, սակայն իրականում, եթե մենք հարցում անենք փողոցում, ապա դժվար թե լինեն գոնե մի քանի տասնյակ մարդ, ովքեր կկարողանան թվարկել գոնե կոշիկի յոթ բրենդ: Եթե խանութում բոլոր բրենդները քիչ հայտնի են, բայց մի բրենդ հայտնի է, ապա ավելի ճիշտ է այն առանձնացնել ընդհանուրից և ներկայացնել որպես առանձին բրենդ իր POS մատերիալներով: Այսպիսի բրենդի ներկայացումը հնարավոր է տարբերվի խանութի ներքին հարդարումից՝ ստեղծելով shop-in-shop: Այս տարբերակը իհարկե ձեռնտու է բրենդի համար, քանի որ միշտ էլ այն աչքի է ընկնում, իսկ ահա այն բրենդները, որոնք ցածր և միջին գնային կատեգորիայում են, նրանք ավելի շատ աշխատում են ապրանքի վաճառքի քանակության վրա, ուստի բոլորից առանձնացնելն ուղղակի անիմաստ է`

Վիզուալ մերչենդայզինգ. Munich Barcelona ընկերության օրինակը մաս 3

Գրառման երկրորդ մասը կարող եք կարդալ այստեղ: Կրկին ցանկանում եմ անդրադառնալ մերչենդայզինգի կոնցեպցիաներից մեկին, բայց արդեն ոչ թե տեսական գիտելիքով, այլ կոնկրետ ապրանքի տեսակով, ուստի այս անգամ որևէ կանոն չեմ ներկայացնի, այլ պարզապես մեկ օրինակ դասավորության մասին և մեկ խանութի օրինակ :
Հիմա կներկայացնեմ, թե ինչպես են դասավորվում կոշիկներն առևտրի սրահում: Սովորաբար կոշիկները բաշխվում են ըստ՝
1. Դասավորություն ըստ բրենդների՝
Շատ հաճախ գործարարները կարծում են, որ իրենց բրենդները հայտնի են սպառողներին, սակայն իրականում, եթե մենք հարցում անենք փողոցում, ապա դժվար թե լինեն գոնե մի քանի տասնյակ մարդ, ովքեր կկարողանան թվարկել գոնե կոշիկի յոթ բրենդ: Եթե խանութում բոլոր բրենդները քիչ հայտնի են, բայց մի բրենդ հայտնի է, ապա ավելի ճիշտ է այն առանձնացնել ընդհանուրից և ներկայացնել որպես առանձին բրենդ իր POS մատերիալներով: Այսպիսի բրենդի ներկայացումը հնարավոր է տարբերվի խանութի ներքին հարդարումից՝ ստեղծելով shop-in-shop: Այս տարբերակը իհարկե ձեռնտու է բրենդի համար, քանի որ միշտ էլ այն աչքի է ընկնում, իսկ ահա այն բրենդները, որոնք ցածր և միջին գնային կատեգորիայում են, նրանք ավելի շատ աշխատում են ապրանքի վաճառքի քանակության վրա, ուստի բոլորից առանձնացնելն ուղղակի անիմաստ է`
2. Դասավորություն ըստ չափսերի՝
Էկոնոմ ֆորմատի խանութների համար իրական չէ դասավորության այսպիսի ձևը, քանի որ հսկայական տարածք է անհրաժեշտ նման կերպ ներկայացնելու համար: Պատկերացնում եք, թե քանի կոշիկի համար կա և այդքանն իրենց տեսականիներով և ըստ սպառողների՝ երեխաներ, կին տղամարդ: Այս կոնցեպտի հաջողությունը կայանում է նրանում, որ հաճախորդը խնայում է ժամանակը և գնում այդ դարակների մոտ, որոնք իրեն են համապատասխանում: Այսինքն այստեղ ավանդական մեթոդ չի կիրառվում, այլ ներկայացվում են դարակները՝ ըստ ոտքերի չափսերի: Հիմանականում նման կերպ վաճառում են հայտնի դիսքաունթերները, որոնք աշխատում են ցածր գնային կատեգորիայում`
3. Դասավորություն ըստ հավաքածուի՝ 
Հավաքածու հասկացությունը կարելի է դասակարգել գունային գամմայով, կոշիկի տեսակով, գնային կատեգորիայով, մի խոսքով դա կախված է խանութի մոդելից: Հավաքածուներն ավելի հետաքրքիր կլինի վաճառել փոխլրացնող ապրանքներով, որն իհարկե ավելի լավ տարբերակ է վաճառողի համար: Այսինքն կոշիկի հետ վաճառել այս աքսեսուարներ՝ պայուսակ, գոտի և այլն: Այսպիսի դասավորություն կարելի է գտնել հիմնականում միջինից բարձր և բարձր գնային կատեգորիա վաճառող խանութներում`
4. Դասավորություն ըստ կատեգորիայի՝ 
Մինչև կոշիկ դասավորելը հետաքրքրվեք, թե ինչ է նախընտրում սպառողը, ինչի համար է  մտնում խանութ: Իսկ խանութի նպատակն է բավարարել նրա հետաքրքրությունների ողջ շրջանակը: Օրինակ՝ ամենագլխավոր գործոններից մեկն այն է, թե ինչ է հաճախորդը փնտրում խանութներում: Ամենահարմար տարբերակը դասավորության այս տեսակն է, քանի որ մարդկանց հստակ ցույց է տրվում կոնկրետ կատեգորիան՝ սպորտային, դասական, բարձրակրունկ և այլն: Մեկ հիշեցում ևս, ամենապահանջված և նոր կոշիկների կատեգորիան  տեղադրեք ամենալավ տեղում, քանի որ նրանք իրենց են գրավում հաճախորդներին`

No comments:

Post a Comment