«Ես վախենում եմ այդ մարդուց. նրա ձեռագիրը հուշում է ինձ, որ նա իր բնույթով դավաճան է», իր նամակներից մեկում նշել է Հռոմի կայսր Ներոնը: Սա հրաշալի օրինակ է, որ դեռևս հազարավոր տարիներ առաջ ձեռագիրն օգտագործվել է որպես մարդու էությունը հասկանալու միջոց և մինչ այսօր այս մեթոդն ակտուալ է ու կիրառելի:Համաձայնեք, որ ժամանակակից հասարակական հարաբերությունների կառուցման ընթացքում, երբ անձը միառժամանակ հանդես է գալիս որպես սոցիալական տարբեր դիմակների կրող, դժվար կլիներ անգամ ուրվագծել վերջինիս հոգեբանական դիմանկարը՝ միմիայն ուսումասիրելով նրա այս կամ այն իրավիճակում դրսևորվող վարքային առանձնահատկությունները: Ձեռագիրը խոսում է անձի ընդհանուր հոգեբանական առաձնահատկությունների մասին, այն թույլ է տալիս բացահայտել և հասկանալ անձի էմոցիոնալ վիճակը, բնավորության առանձնահատկությունները, ինտելեկտուալ կարողությունները. չէ՞ որ ընդունված է համարել, որ գրում է ոչ թե ձեռքը, այլ «ուղեղը»: Հետաքրքիր է նաև այն, որ շատ հաճախ ձեռագիրը փոխվում է՝ կախված անձի տրամադրությունից, հուզական վիճակից, տվյալ պահին վերջինիս ունեցած ինքնազգացողությունից:
Սովորաբար ձեռագրի առանձնահատկությունները հստակ արտացոլվում են նաև ստորագրության մեջ, որը ձևավորվում է մինչև 20 տարեկանն ընկած ժամանակահատվածը, դրանից հետո արդեն փոփոխություններն աննշան բնույթ են կրում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ փորձեցինք ուսումնասիրել քաղաքական ասպարեզում իրենց մեծ ներդրումն ունեցող անձնանց ստորագրությունները և մեկնաբանել դրանք գրաֆոլոգիայի տեսանկյունից:
Եվ այսպես Ֆրանսիայի նախկին նախագահ Ն. Սարկոզիիստորագրության մեջ առաջին տառը, ինչպես տեսնում ենք, ավելի խոշոր է և բարձր, քան մյուսները, նման դեպքերում սովորաբար ասում են, որ անձն էգոցենտրիկ է, անընդհատ ձգտում է լինել ուշադրության կենտրոնում, անկայուն է, ունի բարձր ինքնագնահատական: Նման ստորագրություն ունի նաև Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը:
Կան մարդիկ, ովքեր ընդգծում են իրենց ստորագրությունը ուղիղ գծով վերևից կամ ներքևից: Ներքևից ընդգծված ստորագրությունը (ակնհայտ երևում է Ֆրանսիայի նախկիննախագահ Ժ. Շիրակի ստորագրության մեջ) խոսում է անձի բարձր զգայունակության, նեղացկոտության և միևնույն ժամանակ ինքնասիրության մասին: Նման մարդիկ խիստ կարևորում են շրջապատողների կարծիքը իրենց մասին:

Շարունակելի....

No comments:
Post a Comment