Խոսելով չինական ազգային ստերեոտիպի մասին, առաջին հերթին պետք է նշել Կոնֆուցիուսի հիմնարար ազդեցությունը դրա ձևավորման վրա:
Հայտնի է, որ Կոնֆուցիուսի ուսմունքի հիմքում ընկած է «ազնվագույն մարդու» կերպարը, որին Ուսուցիչը օժտել է հինգ հիմնական հատկություններով՝ մարդկայնությամμ, պարտքի զգացումով, նուրμ վարվելակերպով, խելքով (գիտելիք) և հավատարմությամμ: Սրանց են միանում որդիական հարգանքը կամ պատկառանքը, այսինքն հարգանքը և հնազանդությունը տարեցների նկատմամμ: Որոշ գրականություններում կոնֆուցիուսականության տեսակետից էլ ձևակերպում են չինական ազգային ստերեոտիպերը: Դրանք են.
Հիմնական գիծն է հնազանդության, համμերության և համառության ինչ-որ մի «խառնուրդ»: Ահա այս գծերն են μնութագրում խոնարհվող և ենթարկվող, սրբորեն մեծերին հարգող, համբերատար և քրտնաջան աշխատող, կյանքի բարդությունները անտրտունջ տանող չինացուն: Այսպիսի մարդիկ են կարողացել Չինաստանն այսօր դարձնել համաշխարհային տնտեսության հզորներից մեկը: Այս տեսակետից պետք է դիտարկել չինական գործընկերոջը, որը համμերատարությամμ և համառությամμ կհասնի իր համար շահավետ գործարքի կնքման, կաշխատի քաղել առավելագույնը դրանից, հնազանդությամμ և ամաչկոտությամμ պատասխանելով գործընկերոջ արդար քննադատություններին, սակայն որոշ դեպքերում գործելով ըստ իր ցանկության:
Չինաստանում աշխատող մի շարք մենեջերներ և գիտնականներ նշում են, որ արդարությանը հակվածությունը և խաμեության մերժումը, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Չինացիներին էլ, ինչպես և մնացած ազգերին, μնորոշ է խաμեությունը մեկը մյուսի նկատմամբ և, ընդ որում, առանց խղճի խայթ զգալու: Շատ դեպքերում համառությունը, մի կողմից, և խաμելու նկատմամμ անտարμերությունը, մյուս կողմից, հանգեցնում են ոչ միայն ամեն ինչ ըստ իր ցանկության անելուն, այլ նաև գործընկերոջ պահանջները «ականջի ետև գցելուն»: Գործընկերոջ մեջ առաջանում է համապատասխան ռեակցիա: Այստեղից հետևություն, որ չինացի գործընկերոջ հետ պետք է ոչ միայն պայմանավորվել փոփոխությունների մասին, այլ անընդհատ վերադառնալ դրանց, ամրագրել փաստաթղթերով և, ամենագլխավորը, համբերատար և համառորեն վերահսկել դրանց իրականացումը մաս առ մաս:
Մյուս կողմից՝ նշվում է, որ չինական աշխատասիրությունը համμերատարության և համառության ածանցյալն է: Սակայն μարեխղճության և արդարության μավարար μարձր չափանիշների μացակայությունը հաճախ կարող է հանգեցնել աշխատանքի ոչ որակյալ արդյունքի: Այսինքն, այս աշխատասիրությունը միանշանակորեն չի ապահովում ապրանքների և ծառայությունների μարձր որակ, և մենեջերներին խորհուրդ է տրվում հետևել և վերահսկել արտադրական գործընթացը իր ամμողջ փուլերի ընթացքում:
Չինացիները նվիրված են իրենց ծեսերին, մեծ նշանակություն ունի արժանապատվության պահպանումը, և ծանր են տանում հասարակության ներսում անձնական դիրքի կորուստը: Պահպանելով չինական գործընկերոջ արժանապատվու-թյունը և աջակցելով հասարակությունում նրա դիրքի ամրապնդմանը, ինչպես նաև հարգանք տածելով ազգային ծեսերի նկատմամμ, միջազգային մենջերները կարողանում են ապահովել գործընկերոջ վստահությունը և դրա հետ մեկտեղ՝ գործի հաջողությունը:
Չինացիները զգայուն են հումորի և կատակների նկատմամμ, պատրաստ են արձագանքել հակառակ կողմի նախաձեռնությանը, ինչը խիստ անհրաժեշտ է μանակցությունների առաջին փուլում:
Որդիական և եղբայրական հարգանքը տարեցների նկատմամբ ունի չինական բիզնես պրակտիկայում հետաքրիր բեկում: Արևմտյանների համեմատ, չինացիները հակված են խառնելու ընտանեկան և գործնական հարաμերությունները և հավատացած են, որ μիզնեսը կհաղթի` նրանում μարեկամական կապերի ընդլայնման շնորհիվ:
Պետք է ընդունել նաև այն փաստը, որ մոտեցումը նույատիպ չպետք է լինի արտասահմանում բնակվող և աշխատող չինացիներին (այսպես կոչված՝ խուացյաո): Տարμեր մշակույթների և պայմանների ազդեցությունը, անկասկած, իր հետևանքն է թողնում ցանկացած ազգային փոքրամասնության վրա: Սակայն չի μացառվում, որ մեծամասնությունը կձգտի ազգայինի պահպանմանը, և այս առումով վերը նշված ստերեոտիպերի իմացությունը միմիայն կօգնի մենեջերներին ինչպես Չինաստանում այնպես էլ ամբողջ աշխարհում ճիշտ հարաμերություններ կառուցելու այս և մյուս ազգությունների ներկայացուցիչների հետ համգործակցության ընթացքում:

No comments:
Post a Comment