Thursday, January 30, 2014

Վիզուալ մերչենդայզինգ. 24 Issey Miyake ընկերության օրինակը մաս 1



Մի քանի գլուխներից բաղկացած գրառումներում ես կներկայացնեմ մերչենդայզինգի մասին հետաքրքիր նյութեր, ինչպես նաև օրինակներ, թե ինչպես են տարբեր ընկերություններ կիրառում մերչենդայզինգի կոնցեպցիաները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ (66-67%) դեպքերում մարդիկ ապրանքի գնման որոշումը կայացնում են հենց առևտրի սրահում, երբ տեսնում են իրենց առջև տեղադրված ապրանքները: Որպեսզի հաճախորդը գնի ապրանքը, հարկավոր է այն լինի տեսանելի մարդու աչքին: Մերչենդայզինգի պատմությունը սկսվում է ԱՄՆ-ից, երբ 1929-1933 թվականներին Մեծ դեպրեսիայի տարիներն էին: Ընկերություններն ակտիվ կերպով փորձում էին գտնել վաճառքի ավելացման նոր մոտեցումներ, որի արդյունքում պարզվեց՝ ապրանքերի ճիշտ դասավորությունը կարծես թե ավելացնում են վաճառքը:
Իսկ ի՞նչ է վիզուալ մերչենդայզինգը: Այս կոնցեպցիայի նպատակը ապրանքի դեմքը հաճախորդներին ներկայացնելն է, որտեղ հաճախորդը կարողանա հեշտ գտնել իրեն անհրաժեշտ ապրանքը և այն լինի մաքսիմալ գրավիչ:  Դա պայմանավորված է նրանով, որ 10 հաճախորդներից 7-ը գնում կատարում են հենց լավ դասավորված ու մերչենդայզինգի կանոններին համապատասխան դարակներից: Վիզուալ մերչենդայզինգի ոսկե կանոնները՝
Կանոն 1. Ապրանքի առանձնացումը իր շրջապատի ֆոնից.
Որպեսզի ապրանքը լինի նկատելի, հարկավոր է, որ դրանք լինեն մեծ քանակությամբ: Կարելի է ապրանքը դասավորել լայնակի, կամ երկարությամբ, կամ ասենք բուրգ սարքել: Էությունը կայանում է նրանում, որ մասսան շատ մեծ լինի, ինչն էլ արդեն կգրավի սպառողներին: Այս ձևը հիմնականում կիրառվում է մեծ առևտրի սրահներում, որտեղ կան բազմաթիվ մրցակիցներ և ամեն ընկերություն ձգտում է իր ապրանքը նկատելի դարձնել սպառողներին: Հնարավոր է նաև ապրանքներն առանձնացնել ոչ թե մասսայով, այլ ինչ-որ յուրահատուկ մեթոդով, որն իսկապես առաջինն աչքի կընկի, որոնք հիմնականում կիրառում են այսպես ասած բրենդային խանութները: Կարևորն այստեղ ապրանքը նկատելի դարձնելն է, ուստի հիմա կներկայացնեմ մի ընկերություն, որտեղ կնկատեք, թե ինչպիսի մեթոդով են  գրավում հաճախորդների ուշադրությունը՝
Ապրանքների յուրահատուկ դասավորությունն իսկապես կարող է նկատելի դարձնել այն միանգամից: Դիտեք, թե ճապոնական Nendo ընկերության դիզայներներն ինչպիսի հետաքրքիր մեթոդ էին մշակել 24 Issey Miyake կանացի զգեստների և ակսեսուարների խանութի համար: Nendo-ի աշխատակիցների հիմնական հանձնարարությունը պատրաստել այնպիսի միջավայր, որտեղ հաճախորդների ուշադրությունը միանգամից կգրավի Bilbao կանացի պայուսակները:
Այս պայուսակների յուրահատկությունը կայանում է նրանում, որ նրանք շատ պինդ են և պետք էր հաճախորդներին ցույց տալ այդ առավելությունը: Դրա համար ընտրվել էին ասեղի նման սուր ծայր ունեցող պլաստմասսե ցցեր, որոնց վրա դրված էին պայուսակները՝ արտացոլելով ամրությունը: Պայուսակների դասավորություն մյուս առանձնահատկությունը նրանում է, որ դրանք տարբեր գույնի են, ինչը միանգամից աչքի է ընկնում և հնարավորություն է տալիս տարբեր ճաշակի մարդկանց ընտրություն կատարել: Իսկապես տպավորիչ է՝

No comments:

Post a Comment