Ներկայացնենք ճապոնական ազգային ստերեոտիպի հիմնական գծերը.
Ստերեոտիպի կարևորագույն տարրն է նախադեպը չունեցող անսահման աշխատասիրության և գեղեցկության ու կատարելության նկատմամբ ներքին համμերատար ձգտման արդյունավետ համատեղումը: Այս համատեղման փայլուն արդյունքներն են նյութական արտադրության բնագավառում հոյակապ ձեռքբերումները: Այստեղ ապրանքները և ծառայությունները հոմանիշ են բարձր որակին: Եվ եթե խոսքը որակի կառավարման մեթոդների և համակարգերի մասին է, ապա դա ճապոնական ազգային ստերեոտիպն է:
Մի շարք ազգերի պես` ճապոնացիներն էլ ավանդապահ են, սակայն յուրատեսակ ավանդապահ: Հոգատարությամբ պահպանելով իրենց մշակույթի լավագույնը, նրանք նախանձախնդիր կերպով ընդունում և բավականին խելացիորեն համադրում են այլ երկրների ձեռքբերումները: Ճապոնացիները կատարյալի են հասցնում փոխառածը և վերադարձնում հեղինակներին՝ իրենց շահը ունենալով: Այս ամենին գումարվում է նրանց հոյակապ գործնականությունը, որն արտահայտվում է փոխառածի պրակտիկ արժեքի «նուրբ» ընկալմամբ, իսկ ճկունության և հարմարվողականության զարգացած զգացումները թույլ են տալիս արագ արձագանքել այլ երկրների օգտակար պահանջարկին: Այսօր ոչ մի երկիր այդքան արագ չի արձագանքում սպառողների պահանջներին, ինպես Ճապոնիան է:
ճապոնացիների կոլեկտիվիզմի հայեցակարգերին բնորոշ է խմբի նկատմամբ կարգապահության և նվիրվածության զգացումը, սեփական կարիքները և հետաքրքրությունները զոհաբերելու պատրաստակամությունը: Ճապոնացի գործընկերը, լինելով հավատարիմ և արդար ընդհանուր գործում, ակնկալում է նմանատիպ մոտեցում արտասահմանյան գործընկերոջից:
Ճապոնացուն բնորոշ է նաև նրբավարությունն ու հարգալիրությունը, ծայրահեղ ճշտապահությունն ու մաքրակեցությունը, և արևելյան հատուկ ինքնատիրապետումն ու սեփական էմոցիաների և վարքի բացարձակ վերահսկումը:

No comments:
Post a Comment