Thursday, January 23, 2014

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Գործարարության (բիզնես) պլանը սովորաբար մշակվում է 9 բաժիններով, և որի մասին պատկերացում կազմելու համար ստորև ներկայացնում ենք նրա օրինակելի կառուցվածքը.
1. Գործարարության պլանի համառոտ նկարագրությունը (ամփոփ բաժին)
2. Տնտեսավարող սուբյեկտի արտադրանքի (ծառայության) նկարագիրը
3. Շուկայի ուսումնասիրությունը և վերլուծությունը
4. Շուկայավարություն
5. Արտադրական պլան
6. Կազմակերպական պլան
7. Գործարարության պլանի նորմատիվա-իրավական դաշտը
8. Ֆինանսական պլան
9. Ռիսկի գնահատման պլան
Նշված բաժիններից յուրաքանչյուրը ներառում է ամփոփ ցուցանիշների այնպիսի համակարգ, որոնք իրենց էությամբ արտահայտում են ձեռնարկատիրական գործունեության առանձին ոլորտների ուղղվածությունն ու դրանց ծավալները: Գործարարության պլանի կառուցվածքը և ցուցանիշներն ամփոփ կերպով ներկայացված են ստորև`

Գործարարության պլանի կառուցվածքը և ցուցանիշները

Գործարարության պլանի համառոտ նկարագրությունը (ամփոփ բաժին)
 տնտեսավարող սուբյեկտի նպատակը և խնդիրները,
 արտադրանքի մրցակցային առավելությունները,
 իրացվող արտադրանքի ծավալը,
 իրացումից հասույթը,
 արտադրական, իրացման և վարչական ծախսերը,
 համախառն և իրացման շահույթը,
 արտադրության շահութաբերությունը, հետգնման ժամկետը:
Տնտեսավարող սուբյեկտի արտադրանքի (ծառայության) նկարագիրը
 արտադրանքի անվանացանկը և մրցակցային առավելությունները,
 մասնագիտացումը, սպառողների առանձնահատուկ պահանջների բավարարումը,
 արտադրանքի գնի և որակի համակցության ռազմավարությունը,
 ապրանքի դիզայնը, փաթեթավորումը,
 արտադրանքի կենսապարբերաշրջանը:
Շուկայի ուսումնասիրությունը և վերլուծությունը
 շուկայի տարողությունը, վաճառքի ներուժային ծավալը,
 մասնաբաժինը շուկայում, ապրանքների և ծառայությունների գները,
 մրցակիցների վաճառքի ծավալը,
 արտադրանքի որակը,
 իրացման գները,
 կանխորոշումը ապագայում:
Շուկայավարություն (մարքետինգ)
 ապրանքների իրացման ուղղությունները և ժամանակացույցը,
 գովազդը,
 վաճառքի (իրացման) խթանման մեթոդները,
 արտադրանքի հետիրացումային սպասարկումը,
 ապրանքների (ծառայությունների) և տնտեսավարող սուբյեկտի մասին հասարակական կարծիքի ձևավորման միջոցառումները:
Արտադրական պլան
 արտադրանքի ծավալը,
 արտադրական կարողությունները,
 սարքավորումների, հումքի, նյութերի, վառելիքաէներգետիկ ռեսուրսների մատակարարումը,
 արտադրական կոոպերացումը,
 արտադրության տեխնոլոգիան,
 արտադրական ծախսերը, դրանց դինամիկան,
 արտադրանքի որակի վերահսկման համակարգը, կիրառվող հիմնօրինակները (ստանդարտները), թափոնների օգտագործումը և շրջակա միջավայրի պահպանությունը:
Կազմակերպական պլան
 կառավարման կազմակերպական կառուցվածքը և լիազորությունների փոխանցումը,
 աշխատողների թիվը, անձնակազմի կառուցվածքը,
 աշխատողների որակավորման մակարդակը և փորձը,
 նյութական խթանման համակարգը, և շահաμաժինների բաշխման կարգը:
Գործարարության պլանի նորմատիվա-իրավական դաշտը
 տնտեսավարող սուբյեկտի կազմակերպաիրավական ձևը,
 իրավական դաշտը, որում գործում է տնտեսավարող սուբյեկտը:
Ֆինանսական պլան
 վաճառքի (իրացման) ծավալը,
 շահույթը, այդ թվում` իրացումից և այլ գործառնություններից,
 շահույթի բաշխումը և օգտագործումը,
 ամորտիզացիոն հատկացումները,
 վարկային մուտքերը և դրանց ելքերը,
 ֆինանսական ռազմավարությունը և ներդրումները,
 եկամուտները և ծախսերը,
 շահութաբերության (վնասաբերության) մակարդակը, սեփական միջոցները (կապիտալը) և պարտավորությունները:
Ռիսկի գնահատման պլան
 հնարավոր ռիսկերը,
 ռիսկերից ինքնաապահովագրման ծրագիրը,
 ռիսկերի արտաքին ապահովագրումը:

No comments:

Post a Comment