Ինչ խոսք, ամերիկացուն կարելի է բնորոշել տարբեր մշակույթների խառնուրդների՝ նախադեպը չունեցող և հետաքրքիր արդյունքով: Այս երկրի կենսակերպը, ավանդական և երկար տարիների ժողովրդավարությունը, անհատի հաջողության հասնելու գրավականը թույլատրել են տարբեր ազգություններից քաղել լավագույնը և ամμողջական տեսքով ներկայացնել ամերիկացու μնութագրերը. Դրանք են.
Բացարձակ պրագմատիզմ, կողմնորոշում դեպի իրատեսականը, որը հանգեցնում է հաջողության, հարգանքը և նպատակաուղղվածությունը դեպի նյութական μավարարվածությունն ու փող աշխատելուն:
Ինքատիպ նպատակային դինամիկա: Ամերիկացիները միշտ տեսնում են և դնում գործնական, անձնական և այլ նպատակներ, որոնց ձգտում են հասնել, և անընդհատ առկա է դրանց հաղթահարման գործունեության «կայծը»: Առաջընթացը և ձգտումը միշտ նորարարացման (նպատակ-գործունեություն-հաղթահարում-նոր նպատակ) հանգեցրել է կուռքի ձևավորման, որին հետևում է ամբողջ ազգը:
Ամերիկացիները խիստ հարգանքով են վերաբերվում ժամանակի ռեսուրսին: «Ժամանակը փող է» կարգախոսը հատուկ է ամերիկացիներին, քանի որ ակնկալվող եկամուտով պայմանավորված, հստակ կողմնորոշված գործը ստիպում է ուշադիր լինել ժամանակի գործոնի նկատմամբ:
Ամերիկացուն հատուկ բնորոշող անձնական բնութագրերն են ինդիվիդուալիզմը և հավատը, որ ինքդ միայն կարող ես ամեն ինչ անել քեզ համար: Համապատասխանաբար, ի հայտ է գալիս որոշումների կայացման և իրականացման բացառիկ ինքնուրույնություն և հետևանքների համար անհրաժեշտ պատասխանատվության պատրաստականություն: Ահա այս առումով առկա է ամերիկացու կասկածամիտ վերաμերմունքը պետության կողմից օգնության և անձի կյանքում նրա դերի նկատմամμ: Ամերիկացիները գտնում են, որ պետությունը պետք է ապահովի օրինականությունն ու հստակեցնի արդար խաղի կանոնները բոլորի համար, որոնք հնարավորություն կնձեռեն անհատին ինքնուրույն կառուցելու իր կյանքը:
Այլ մարդկանց նկատմամμ հարաμերությունների ձևավորման և հաղորդակցման ժամանակ ամերիկացուն բնորոշ է բարյացակամությունը, պարզությունն ու անկեղծությունը, պատրաստակամությունը համագործակցության և խելամիտ զիջումների գնալը, ձգտումը՝ ստանալու անհրաժեշտ տեղեկատվությունը և դրա փոխանակումը գործընկերոջ հետ: Այս առումով ամերիկացին ծանր է ընդունում ցանկացած «խաղ» (գործընկերոջ ոչ պարզությունը, տեղեկատվություն թաքցնելը, խաμեությունը և այլն): Այստեղ առկա է մի հակասություն. ամերիկացիները խստագույնս պահպանում են կողմնորոշումը դեպի օրենքը և իրավական նորմերը, սակայն դրա հետ մեկտեղ գնահատում են ոչ ֆորմալ հարաբերությունները, որոնք հանգեցնում են միմյանց նկատմամբ հավատի և վստահության ձևավորման: Համպատասխանաբար, նրանք վատ են ընդունում, երμ գործընկերը փաստաթղթի բացակայության պայմաններում փորձում է խաμել:
Ամերիկացիներին հատուկ է գործնականի և անձնականի հստակ բաժանումը: Այս են վկայում ինչպես Հոֆսթեդի, այնպես էլ Տրոմպենաարսի հետազոտությունները: Այս առումով հայկական գործարարները պետք իրենց հարաբերություններում տարանջատեն այս երկու հայեցակետերը:
Այս ամենին զուգահեռ՝ պետք է հիշել ամերիկյան հայրենասիրության և աշխարհում ԱՄՆ-ի դիրքը կարևորելու մասին փաստը, որը որոշ դեպքերում վերաճում է էթնոցենտրիզմի: Վերջինս արտահայտվում է այլ մշակույթների նկատմամμ հոգևոր էքսպանսիաներով, էտալոնային «Ժողովրդավարության» պարտադիր նախավարժանքներով և այլ նմանատիպ պահերով, որոնք հանգեցնում են հաղորդակցման արդյունավետության նվազման հավանականության:
Բնականաբար, վերը նշված այս բոլոր բնութագրերը չի կարելի համարել սպառված. դրանք կարող են լրացվել և ընդհանրացվել: Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հայկական, հունական կամ աֆրիկյան ծագում ունեցող ամերիկացիների հետ հարաբերությունների ձևավորումը իր բնույթով կլինի տարբեր: Ահա այս փոքր տարրերը, ինչ խոսք, կարիք ունեն առանձին ուսումնասիրման՝ ըստ ազգությունների:

No comments:
Post a Comment