Saturday, January 25, 2014

Մարդը շփում է ձեռքի ափերը


Դա վկայում է բացասական, նենգ մտադրությունների մասին։
Իրականում նշանակում է
Ձեռքի ափերի շփումը օգնում է հաճախակի և արագ փակել և բացել, անջատել և միացնել այն խողովակները, որոնք անցնում են յուրաքանչյուր մատի միջով։ Մինչ այդ պրոցեդուրան, ինչ-որ ուղիներում կամ խողովակներում կուտակվում է էներգիայի ավելցուկ, իսկ մյուսներում զգացվում է դրա պակասը։ Մնում է շփել ձեռքի ափերը և էներգիան կբաշխվի հավասարապես։ Դա ինչի՞ համար է պետք։ Որպեսզի ընդհանրապես բարձրացվի մարդու կենսաբանական դաշտի հզորությունը։ Մի ձեռքի ափը շփելով մյուս ձեռքի ափին՝ մենք ազդում ենք բազմաթիվ ակտիվ կետերի վրա, դրանով ուժեղացնում ողջ մարմնի էներգետիկան։
Այսպիսով՝ շատ մարմնաշարժումներ, ժեստեր կամ իմաստավոր շարժումներ, որոնց վերագրվում են յուրատիպ հոգեբանական նշանակություն, իրականում ինքնաառողջացման, ինբնաապաքինման անգիտակցական միջոցներ կամ հնարքներ են։

No comments:

Post a Comment