«Սխալ, որը թանկ արժեցավ»
1980-ական թթ.-ին Սան Ֆրանցիսկոյի ֆուտբոլի հավաքականը չորս անգամ շահեց ԱՄՆ-ի սուպեր գավաթը: Հավաքականը համարվում էր արհեստավարժների մեջ լավագույնը: Հաջողության պատճառներից մեկը խաղացողների ընտրության համակարգն էր, որը մշակել էր Թոնի Ռազանոն` գլխավոր մարզիչը: Նա հայտնի էր որպես թեկնածուների բազմության մեջ պոտենցիալ չեմպիոն ընտրելու արվեստի վարպետ: Ռազանոյի ընտրության համակարգը պետք է վերահաստատեր իր արդյունավետությունն այն բանից հետո, երμ գլխավոր մարզիչը Ջիմ Միլերին նշանակեց որպես կենտրոնական հարձակվող: Ընտրական մարզումների ժամանակ Ռազանոն նկատել էր, թե ինչպես էր Միլերը 10 պոկում կատարել հակառակորդի դարպասի մոտ` գնդակը ցանցի մեջ ուղարկելով: Հետո Միլերը մոտ 10 հնարք էր արել, և գնդակը 10 անգամ հայտնվել էր ցանցում` ի հեճուկս դարպասապահի փորձերի: Արդյունքում Ռազանոն առաջադրեց Միլերին որպես կենտրոնական հարձակվող և նրա հետ պայմանագիր ստորագրեց: Հետագայում Ռազանոն նշում էր. «Ինձ թվում է, սա անսխալ ընտրություն է»: Այնուհանդերձ, խաղադաշտում իրականության հետ բախվելով` տրիբունայից գոչերը, քամին, մրցակիցների կոպիտ խաղը և պաշտպանների մշտական ճնշումը, Ջիմ Միլերը չկարողացավ դիմանալ: Սեզոնային երեք անհաջող խաղերից հետո նրա պայմանագիրը չեղյալ համարվեց: Թոնի Ռազանոն միայն մեկ անգամ չհետևեց իր սկզμունքին, և թիմը թանկ վճարեց դրա համար: Միլերի գնալուց հետո Ռազանոն պնդեց, որ մարզիչները հետևեն թեկնածուներին 200 խաղերի ընթացքում: Նա ասում էր. «Եթե հետևել
ես խաղացողին այդքան խաղերում, ապա գիտես` ինչ կարող է անել, ինչ` ոչ»: 200 խաղ ասելով` Թոնի Ռազանոն նկատի ուներ իրական կյանքի տարμեր իրավիճակներում ցուցադրումները:

No comments:
Post a Comment