Thursday, January 23, 2014

Ձեռքի ափերը ծնկներին դրված

PicturePicturePicture

Դա խոսում է լարված հետաքրքրության մասին տեղի ունեցածի նկատմամբ։ Ծնկոսկրի ամենավերևի կետը պատասխանատու է ավշաստեղծման համար։ Երբ որ ձեռքի ափը ջերմացնում է այդ կետը, օրգանիզմը թարմանում է, քանի որ լճացած ավելը (լիմֆան) սկսում է շարժվել, «մղվում է» երիկամի մեջ և զտվում։ Այլ կերպ ասած` մարմինը ձերբազատվում է թափոնից, որը հեռացվում է լիմֆայի կողմից։ Հասկանալի է, որ այդպիսի դիրքով մարդը պայծառ է մտածում։ Պատահական չէ, որ Բուդդային պատկերում են ոչ միայն նստած լոտոսի դիրքով, այլև ձեռքի ափերը ծնկներին դրած։ Դրա համար էլ, երբ մարդը ձեռքի ափերը դնում է ծնկներին, ապա ոչ միայն աշխույժ հետաքրքրություն է դրսևորում իրադրության, կատարվածի նկատմամբ, այլև ձգտում է ուժեղացնել, ակտիվացնել իր մտավոր ընդունակությունները, որպեսզի ավելի լավ հասկանա կատարվածը։

No comments:

Post a Comment