Գրաֆոլոգիա
Գրաֆոլոգիան սահմանվում է որպես մարդու ձեռագրի միջոցով նրա սոցիալական դիրքը բացահայտող գիտություն: Այս եղանակի կիրառումն ընտրություն անելիս նպատակ ունի թեկնածուի ապագա կատարողականության մասին կանխատեսումներ անել նրա ձեռագրի միջոցով: Սակայն պետք է նշել, որ գործատուների շատ փոքր մասն է դիմում այս մեթոդին` համարելով, որ դրա կիրառումը ժամանակի և միջոցների անիմաստ կորուստ է: Կարելի է խորհուրդ տալ գրաֆոլոգիան կիրառել ընտրության մյուս եղանակների հետ միաժամանակ, քանի որ համաձայն որոշ կարծիքների` այն չի կարող լինել վարքագծի միակ և ստանդարտ կանխորոշիչ: Կարևոր է նաև արհեստավարժ գրաֆոլոգի ներգրավումը գործընթացում, քանի որ միայն այդ դեպքում կարելի է թեկնածուների առանձնահատկությունների մասին հնարավորինս ճիշտ պատկերացում կազմել: Սակայն այս եղանակի հիմնական «թերությունն» այն է, որ գրաֆոլոգիան կարող է գրավիչ լինել քննարկվող թեմային չտիրապետող մարդկանց համար:

No comments:
Post a Comment