Thursday, December 18, 2014

Մեզ բոլորիս հայտնի և սիրված Coca Cola-ի ստեղծման պատմությունը


Coca-Cola-ի պատմությունը սկսվել է 1886-ից Ատլանտայում (ԱՄՆ): Դեղագործ Ջոն Պեմբեռտոնը ցանկանալով գտնել նոր դեղամիջոց գլխացավի դեմ, ի հյատ բերեց նոր խմելիքի խտանյութ, որը հետագայում դարձավ հայտնի Coca-Cola-ն: Խտանյութը արագ հայտնվեց վաճառքում և սկսեց վաճառվել 5 ցենտով մեկ բաժակի դիմաց: Շուտով այն խառնվեց գազով հարուստ ջրով, որն առավել պահանջարկ ունեցավ: Coca-Cola-ի անվանումը մտածեց դեղագործի հաշվապահ Ֆրենկ Ռոբինսոնը: 1988-ին Պեմբեռտոնը վաճառեց այն գործընկերներին: Իռլանդացի էմիգրանտ, ձեռնարկչատիրական հմտություններին գերազանց տիրապետող Ազա Կենդլերը Պեմբեռտոնի այրի կնոջից գնում է Coca-Cola-ի ռեցեպտը 2300 դոլլարով և 1993-ին հիմնում „The Coca-Cola Company”-ին` 100 000 դոլլար կապիտալով և գրանցում Coca-Cola հայտնի նշանը: Եթե Պեմբեռտոնը համարվում է խմիչքի նախահայրը, ապա Կենդլերը` ֆիրմայինը: Վերջինս սկսեց իր գործունեությունը հայտնի ռեկլամով, որը դարձավ ֆիրմայի լոզունգը` „Խմեք Coca-Cola` hիասքանչ և թարմացնող" (Delicious and Refreshing): Ֆիրման սկսեց իր գործունեությունը ձևավորելով իրացման բաժին: Ազան ընդգրկեց երիտասարդ, նախաձեռնող մարդկանց: Բայց քանի որ լոգոն ռեկլամելով ոչինչ չէր ստացվի, սկսվեց նաև փոստով ուղարկվել անվճար խմիչք ստանալու կտրոններ կամ ապրանքանշանով հուշանշաներ (սուվենիրներ): Coca-Colan ընդլայնվում էր շատ արագ: Հուշանշանների (սուվենիրների) արտադրությունը բերեց աննախադեպ հաջողության: Խմիչքի լոգոն սկսեց հայտնվել տարբեր ժուռնալներում, հսկայական պլակատներում, տարբեր ապրանքների վրա: Այն ռեկլամում էին հայտնի դերասաներ և մարզիկներ: 1894-ին սկսվում է այն թողարկվել շշերով: 1895-ին ֆիրմայի արտադրանքը գրավել էր ամբողջ Ամերիկան: 1899-ին Բեն Թոմասը և Ժոզեֆ Ուայթխեդը ստանում են Կենդլերից լցնելու և վաճառելու առաջին իրավունքը, որով և հիմք է դրվում ֆիրմայի կողմից ֆրանչայզինգային գործունեությանը: Հաջորդ 20 տարիների ընթացքում գործարանների թիվը հասնում է 1000-ի, որից տեղական ձեռնարկատերերինը 95%-ը: 1902-ին ի հայտ է գալիս ֆիրմայի առաջին և գլխավոր մրցակիցը` Pepsi-Cola-ն: 1906-ին ֆիրման դուրս է գալիս արտասհամնյան շուկա, ստեղծելով Կուբայում և Պանամայում գործարաններ: 1915-ին մշակվում է Coca-Cola-ի հայտնի կոնտուրային շիշը, որի նպատակն էր կանխել սև շուկայում նրա կրկնումը: 1919-ին ֆիրման թողարկում է առաջին բաժնեթղթերը և դուրս բերում Նյու-Յորքյան բորսա: Կենդլերը վաճառում է ֆիրման 25 մլն դոլլարով: Ղեկավարման փաթեթը ձեռք է բերում Ատլանտյան բանկիր Էռնստ Վուդրաֆը: 1920-ին Ֆիրման դուրս է գալիս Եվրոպա` հիմնելով գործարան Ֆրանսիայում: 1923-ին ֆիրման սկսում է գլխավորել Ռոբերտ Վուդրաֆը, որը հաջողությամբ իրականացնում է 60 տարի: Նոր նախագահը հիմնական շեշտը դնում է ապրանքի որակի վրա: Նա ձևավորում է „Coca-Cola Export Corporation”-ը, որի հիմնական նպատակն է դառնում բիզնեսի զարգացումը արտասահմանում: Նախագահը ստանդարտացնում է արտադրությունը: 1927-ին ֆիրման առաջինը սկսում է ռեկլամը ռադիոյով: 1928-ին Coca-Cola-ն հովանավորում է Ամստերդամում անցկացվող Օլիմպիական խաղերը և սկսած այդ օրվանից համարվում օլիմպիադաների հիմնական խմիչքը և աջակիցը: 1929-ին ֆիրման իրականացնում է հիանալի նախագիծ, խանութներում հայտնվում են սառնարաներ, որոնց շնորհիվ հնարավոր է դառնում խմիչքը վաճառել սառեցված վիճակում: 1931-ին նկարիչ Խեդոն Սանդբլոմը պատվեր է ստանում ֆիրմայից ներկայաց նոր ռեկլամ Սանտա-Կլաուսի հետ միասին: Նկարիչը բնօրինակ է ընդունում իրե և այ դօրվանից կամիր և սպիտակ գույներով Սանտա-Կլաուսը շրջում է ամբողջ աշխարհով` ռեկլամելով Coca-Cola-ն: 1941-1945-ը Coca-Cola-ն „մեկնում է" պատերազմ: Որտեղ որ հայտնվում են ամերիկյան զինվորները, նրանց ուղեկցում է հայրենական խմիչքը: Ընդհանուր պատերազմի ընթացքում իրացվում է 5 մլն շիշ խմիչք: 1958-ին Coca-Cola-ն ներկայացնում է Fanta-ն, իսկ 1961-ին Sprite-ը: 1960-ից սկսած ֆիրման առաջարկում է իր խմիչքը նաև թիթեղյա տարաներում, իսկ 1977-ից պոլիէթիլենային շշերում: 1982-ին Coca-Cola-ն թողարկում է „Diet Coke"-ն, որի անվանումը տարբերվում է ֆիրմայի ավանդականից: Ապրանքը շատ շուտով հաջողության է հասնում դիետիկ խմիչքների շուկայում, իսկ վաճառքը անցնում արդեն 14 տարի գոյություն ունեցող „Diet pepsi"-ին: Հաջորդ ամեն տարի նոր ապրանքի վաճառքի աճը կազմում է 30%, իսկ 1990-ին այն հասնում ամբողջ ոչ ալկահոլային խմիչքների շուկայի 11%-ին: Արդյունքում ապրանքի տարեկան վաճառքը կազմում է 3 մլրդ դոլլար: Ֆիրման խորը վերլուծության ենթարկելով դիետիկ խմիչքների շուկան, ի հայտ է բերում, որ այն վերջին 10 տարիների ընթացքում աննախադեպ աճ է ունեցել` տարեկան 10%: Ի հակակշիռ սրան, շաքար պարունակող cola-ն մնացել է նույնը: Ֆիրմայի կողմից առաջարկվող „Tab" տեսակի դիետիկ խմիչքը նախատեսվում էր միայն կանանց համար, իսկ տղամարդիկ դուրս էին մնում այս շուկայից: Նոր Diet Coke-ն սկսեցին ռեկլամել հայտնի մարզիկներ, Հոլիվուդյան աստղեր: Հաջողությունը իրեն սպսացնել չտվեց: Այսօր վերազգային Coca-Cola ֆիրման ունի 11 խոշորագույն ենթաֆիրմաներ (բոտլեռներ), որոնք գործում են մի քանի երկրներում: Դրանք են Coca-Cola Enterprises Inc, Coca-Cola Amatil Ltd., Cola Helenic Botling Company և այլն: Այսօր առկա են 200 տեսակի խմիչքներ, սակայն երեք հիմնականին պատկանում են ամբողջի 80%-ը: Միայն Fanta-ն ունի 70 տարատեսակներ: Վերջին հարցումների արդյունքում, Coca-Cola-ի նշանը համարվում է աշխարհում ամենահայտնին: Նրա լոգոն գիտեն աշխարհի բնակչության 98%-ը և այն վաճառվում է 200-ից ավելի երկրներում: Ամեն օր աշխարհում վաճառվում է 1 մլրդ միավոր ապրանք:



Thursday, July 17, 2014

Օֆշորները որպես "հարկային ապաստարաններ

"Օֆշոր" ասելով սովորաբար հասկացվում է փոքր կղզի, փոքր երկիր, որտեղ հնարավոր է թաքնվել հարկերից: Օֆշորը երբեմն նույնացվում է ազատ տնտեսական գոտիների հետ, որտեղ նույնպես հարկային արտոնություններ են սահմանված, մինչդեռ, դրանք տարբեր հասկացություններ են: Այս իմաստով, կարծում ենք, շատերին կհետաքրքրի պարզաբանել օֆշորների բուն էությունը, դրանց տեսակները, այն արտոնությունները, որոնք սահմանվում են օֆշորային գոտիներում, և այն հետևանքները, որոնք առաջանում են օֆշորային ընկերությունների գործունեությունից: "Օֆշոր" հասկացությունը, եզրույթը առաջացել է անգլերեն offshore բառից, որը նշանակում է "ափից հեռու գտնվող" կամ "ափից դուրս": Օֆշորային գոտին պետություն է կամ նրա մի մասը, որտեղ ոչ ռեզիդենտ ընկերությունների համար սահմանվում է գրանցման և գործունեության հատուկ ռեժիմ, մասնավորապես` հարկային արտոնություններ: Այս իմաստով, երբեմն կիրառվում են "հարկային ապաստան", "հարկային դրախտ" հասկացությունները: Առավել ընդհանուր բնութագրմամբ` օֆշորային են համարվում այն ընկերությունները, որոնք գրանցված են այլ պետության մեջ, որտեղ օրենսդրորեն բիզնեսը սովորաբար ազատվում է հարկերից` այդ երկրի սահմաններում առևտրային գործունեությունից հրաժարվելու պայմանով: Գոյություն ունեն օֆշորային գոտիների երեք տիպեր, որոնք ընդհանրություններով հանդերձ, ունեն նաև որոշակի առանձնահատկություններ: Առաջինը դասական օֆշորային գոտիներն են, որտեղ բացակայում են հարկերը, չեն պահանջվում հաշվետվություններ, իշխանությունները գրեթե չեն վերահսկում նրանց գործունեությունը: Այդ գոտիները բնորոշվում են օֆշորային ընկերությունների գործունեության գաղտնիության բարձր մակարդակով, իսկ վերջիններիս գրանցման համար բավարար է միայն տարեկան վճար կատարել, որը կարող է երկարաձգվել` ըստ ընկերության ցանկության: Այդպիսին են Վիրջինյան, Կայմանյան, Սեյշելյան կղզիները, Պանաման: Երկրորդ շարքին կարելի է դասել բարձր հարմարավետությամբ կամ ցածր հարկագանձմամբ օֆշորային գոտիները, որտեղ օֆշորային ընկերություններից պահանջվում են ֆինանսական հաշվետվություններ և տրամադրվում են էական հարկային արտոնություններ: Այդպիսի երկրներից են Իռլանդիան, Ջիբրալթարը, Մեն կղզին: Երրորդը ոչ ստանդարտ օֆշորային գոտիներն են, որտեղ գրանցված և այդ երկրներից եկամուտներ չունեցող ընկերություններին ինչպես հարկային արտոնություններ, այնպես էլ բիզնես վարելու այլ առավելություններ են տրվում, մասնավորապես` թույլատրվում է գործունեություն ծավալել նաև երկրի ներսում (միջկառավարական համաձայնագրերի շնորհիվ` դրանց ազատելով կրկնակի հարկումից): Այդպիսի երկրներից են Կիպրոսը (ներկայում օֆշորային չի համարվում), Լյուքսեմբուրգը, Լիխտենշտեյնը, ՀոնկԿոնգը և այլն: Պետք է նշել, որ օֆշորային գոտիներ կան նաև Ռուսաստանում (Կալմիկիա, Ինգուշեթիա, Ալ թայ), որտեղ թույլատրվում է, որ օֆշորային ընկերությունները գործունեություն իրականացնեն այդ տարածքներում: Տարօրինակ է, սակայն օֆշորային են համարվում նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ի 11 նահանգները: Մեծ Բրիտանիայում օրենսդրությամբ թույլատրվում է "բաց բիզնես" վարել, սակայն ֆինանսական հաշվետվությամբ և հարկերի վճարմամբ: Օֆշորների նշված առավելություններով դեռևս չի սահմանափակվում նրանց գրավչությունը օտար երկրյա ընկերությունների համար: Օֆշորային ընկերություններն իրավունք ունեն ազատորեն տեղաշարժել իրենց ֆինանսական միջոցները, գործունեություն ծավալել ցանկացած երկրում, ունենալ մասնաճյուղեր, դուստր ձեռնարկություններ, ներկայացուցչություններ, գործարքներ իրականացնել բորսաներում: Այնուհանդերձ, գլխավոր առավելությունն այն է, որ օֆշորային ընկերությունը նվազագույն հարկ է վճարում կամ ընդհանրապես ազատված է հարկերից և ֆինանսական հաշվետվություններից: Ահա այս գրավչություններն են, որոնց պատճառով կապիտալի ՙփախուստ՚ է տեղի ունենում դեպի օֆշորային գոտիներ: Ներկայում զարգացող երկրներում ֆիզիկական և իրավաբանական անձինք շուրջ 6,2 տրլն դոլար ունեն օֆշորային հաշիվներում, որի հետևանքով զարգացող երկրները տարեկան շուրջ 124 մլրդ դոլար են կորցնում պետբյուջե չվճարված հարկերի տեսքով: Օֆշորային ընկերություններին բազմաթիվ արտոնություններ տրամադրելով հանդերձ, օֆշորային պետություններում նույնպես ազգային բիզնեսի պաշտպանության ու հովանավորման ծրագրեր են իրականացվում, մասնավորապես, օֆշորային ընկերություններին արգելվում է երկրի ներսում զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ առանձին դեպքերում մեղմ հարկային քաղաքականություն է իրականացվում նաև ազգային ֆիրմաների նկատմամբ: Տրամաբանորեն կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ են օֆշորային երկրները "գրկաբաց" ընդունում օտարերկրյա ընկերություններին, ինչպիսի՞ օգուտներ և ակնկալիքներ ունեն նրանցից: Օֆշորային գոտիների հիմնական եկամուտը ձևավորվում է օֆշորային ընկերության գրանցման և վերագրանցման համար վճարներից, հարկային մուտքերից (թեկուզ` նվազագույն), օֆշորային գոտում ընկերության մշտական ներկայացուցչության պահպանման ծախսերից (տարածքների վարձակալում, կապ, էլեկտրամատա կարարում, բնակության և սննդի ծախսեր, տրանսպորտի, առողջապահության ծախսեր և այլն): Պակաս կարևոր չէ նաև այն, որ շատ օֆշորներում պահանջվում է նաև տեղացի բնակիչների պարտադիր աշխատանքի ընդունում, որի միջոցով որոշակիորեն լուծվում են նաև զբաղվածության խնդիրները: Հարկ է նշել, որ հայկական ընկերությունների համար առավել նախընտրելի օֆշորային գոտիներ են Լիխտենշտեյնը, Վիրջինյան, Բահամյան, Կայմանյան կղզիները, Պանաման, որտեղ, ինչպես նշել ենք, գործունեության գրեթե բացարձակ ազատություն գոյություն ունի: Օֆշորային գոտիների ցանկը հաստատում է ՀՀ Կառավարությունը: 2008 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշման համաձայն` օֆշորային են ճանաչվել 67 պետություններ կամ տարածքներ: Այս ամենի հետնապատկերին այժմ անդրադառնանք այն խնդրին, թե Հայաստանը որքանով է մասնակից օֆշորային գործառնություններին: Հայաստանի տնտեսության իրական հատվածում 2011 թ. օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 816,3 մլն դոլար, որից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 631,4 մլն դոլար: Պետք է նշել, որ Հայաստանում ամենասիրված օֆշորը Կիպրոսն է: Դեռևս 1991 թվականից ի վեր` այդտեղից կա տարվել են 119 մլն դոլարի ներդրումներ: Օֆշորային Լյուքսեմբուրգից կատարվել են 59 մլն դոլարի, Վիրջինյան կղզիներից` 20 մլն դոլարի, Լիխտենշտեյնից` 6 մլն դոլարի, իսկ Կայմանյան կղզիներից`4,6 մլն դոլարի ներդրումներ:

Friday, July 11, 2014

10 պատվիրան գործարարներին

  1. Չմոռանալով հանապազօրյա հացը` պետք է հիշել հոգևորի մասին: Չմոռանալով անձնական բարեկեցությունը` պետք է հոգ տանել մերձավորի բարեկեցության, հասարակության և Հայրենիքի բարգավաճման համար:
  2. Հարստությունն ինքանպատակ չէ: Այն պետք է անհատի և ժողովրդի համար ծառայի՝ արժանապատիվ կյանք ստեղծելուն:
  3. Գործարար հարաբերությունների մեջ կուլտուրան, տրված խոստմանը հավատարիմ լինելն օգնում են և՛ մարդուն, և՛ տնտեսությանը դառնալ ավելի լավը:
  4. Մարդը մշտապես աշխատող մեխանիզմ չէ: Նա հանգստանալու, հոգևոր կյանքով ապրելու և ստեղծագործելու համար պետք է ժամանակ ունենա:
  5. Պետությունը, հասարակությունը, գործարարները պետք է միասին հոգան աշխատող մարդու արժանապատիվ կենսակերպի և հատկապես նրանց համար, ովքեր չեն կարողանում հանապազօրյա հաց վաստակել:
  6. Աշխատանքը չպետք է խեղդի և սպանի մարդուն:
  7. Քաղաքական և տնտեսական իշխանությունները պետք է բաժանված լինեն իրարից: Բիզնեսի մասնակցությունը քաղաքականությանը և հասարակական կարծիքի ձևավորման գործին պետք է լինի թափանցիկ և բաց:
  8. Ուրիշի գույքը յուրացնելով, հասարակության ունեցվածքը վատնելով, աշխատողին չվարձատրելով, գործընկերներին խաբելով` մարդն անցնում է բարոյականության սահմանը, վնասում և՛ իրեն, և՛ հասարակությանը:
  9. Մրցակցության պայմաններում չի կարելի ստել և վիրավորել, շահարկել դիմացինի զգացմունքները և թերությունները:
  10. Պետք է հարգել սեփականության ինստիտուտը` սեփական գույքի օգտագործման և տնօրինման իրավունքները: Բարոյական չէ նախանձել մերձավորի բարեկեցությանը, ոտնձգություն անել նրա ունեցվածքի նկատմամբ:

Thursday, July 10, 2014

:)


Աֆորիզմներ


ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ բրենդի մուտքը Հայաստան


Հայաստանի ֆոնդային բորսան զարգանում է, քանի որ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ միջազգային բրենդի մուտքը Հայաստան օգնեց բարձրացնել կապիտալի շուկայի գրավչությունը, ինչպես նաև դրա նկատմամբ շահառու բոլոր խմբերի հետաքրքրվածության աստիճանը: 2008 թվականին ՀՀ կառավարությունը հանդես եկավ օրենսդրական փոփոխությունների կատարման նախաձեռնությամբ, ըստ որի հանրային դառնալ ցանկացող ու ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ-ում ցուցակվող ընկերությունները ժամանակավոր հարկային արտոնություններ կստանան (շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով հարկային արտոնություններ այն ընկերությունների համար, որոնք մինչև 31.12.2012թ.-ը կցուցակվեն բորսայում և կշարունակեն գործել որպես հանրային ընկերություններ): 2008 թվականի կարևոր քայլերից էր նաև այն, որ ՆԱՍԴՔ ՕԷՄԵՔՍ Արմենիան, նպատակ ունենալով բարձրացնել հայկական ֆինանսական գործիքների գրավչությունը ներդրողների համար խստացրեց ցուցակված ընկերություններին ներկայացվող պահանջները` մասնավորապես տեղեկատվության բացահայտման բնագավառում: Այդ նույն թվականին խստացվեցին սեփական կապիտալի մեծության նկատմամբ օրենսդրական պահանջները (100 մլն ՀՀ դրամ), միաժամանակ բանկերին թույլատրվեց գործունեություն իրականացնել կորպորատիվ արժեթղթերի շուկայում: 2008 թվականից Հայաստանի ֆոնդային բորսայում փոխվել են նաև բորսայական ցուցակների կառուցվածքն ու ցուցակման պայմանները, նաև մշտական աջակցություն է ցուցաբերվում ընկերություններին ցուցակմանը առնչվող հարցերում: Այժմ բաժնետոմսերը կարող են ցուցակվել` ընդգրկելով A հիմնական կամ B երկրորդային ցուցակում կամ թույլատրվել առևտրին C ազատ շուկայում: Նույնն է սկզբունքը նաև կորպորատիվ պարտատոմսերի համար` գործում են Abondդ հիմնական և Bbond երկրորդային ցուցակները և Cbond ազատ շուկան ("C” և Cbond ազատ շուկաները հնարավորություն են ընձեռում ընկերություններին` առաջին քայլերը կատարելով կապիտալի շուկայում` աստիճանաբար համապատասխանել ցուցակման ավելի բարձր չափանիշներին): 2008թ.-ին առանձնակի կարևորություն է տրվել նաև շահառուների բոլոր խմբերի հետ կայուն և արդյունավետ երկկողմանի հաղորդակցության համակարգի ներդրման խնդրին: Իբրև այդ ուղղությամբ քայլերից մեկը ստեղծվեց Բորսայի անդամների ֆորումը: Ֆորումի ամենամսյա հանդիպումների ժամանակ բորսայի անդամ ներդրումային ընկերություններին ու բանկերին հնարավորություն է ընձեռվում համատեղ քննարկել մասնագիտական գործունեության ընթացքում ծագող հարցերն ու մտահոգությունները: Ընդլայնվել են կապերը զանգվածային լրատվության միջոցների հետ, որոնց բորսան այժմ պարբերաբար տեղեկացնում է կապիտալի շուկայի զարգացումների և բորսայական հարթակում տեղի ունեցող առևտրային գործունեության նորությունների և արդյունքների մասին: 2008թ.-ի տարևերջի դրությամբ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ն համագործակցում էր հանրապետությունում գործող տնտեսական լրատվության բոլոր գործակալությունների, մոտ 10 հեռուստաալիքների, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչների հետ: Համագործակցության պայմանագիր է կնքվել նաև Bloomberg-ի հետ, և ներկայումս գործակալության միջազգային տեղեկատվական համակարգում արդեն իսկ զետեղվում են Հայաստանի կապիտալի շուկայի մասին տվյալները: Բորսայի երկարաժամկետ պլաններում է նաև Հայաստանում հատուկ բիզնես հեռուստաալիքի հիմնադրմանն ուղղված ջանքերին աջակցությունը (ինչպիսին է, օրինակ, ԱՄՆ-ում գործող CNB C-ն կամ ռուսական РБК ալիքը):