Friday, January 9, 2015

EVA /Economic Value Added կամ տնտեսական ավելացված արժեք/

Այսօր կազմակերպության արդյունավե-տության առավարման մեթոդներն ու մոտեցումները բազմազան են. ֆինանսական ցուցանիշների հավաքածուից մինչև տնտեսական ավելացված արժեքի ժամանակակից հայեցակարգ (EVA), դեպի արժեքն ուղղված կառավարում (VBM), ֆրանսիական կառավարման թվային համակարգ (tableau de bord), ինչպես նաև հաշվեկշռված ցուցանիշների համակարգ (BSC):
     Արդեն ներկայացրել ենք VBM հայեցակարգը: Այժմ անդրադառնանք EVA համակարգին:
   Տնտեսականան ավելացված արժեքը վերջերս սկսել է կիրառվել աշխարհի բազմաթիվ /ավելի քան 250/ հայտնի ու առաջատար ընկերություններում (AT&T, Quarker Oats, Briggs & Stratton, Coca-Cola և այլն): EVA-ի էությունը կայանում է նրանում, որ ցույց է տալիս ձեռնարկության շուկայական արժեքի ավելացումը և ընկերության գործունեության արդյունավետության գնահատումը դրա շուկայական գնահատման միջոցով, այսինքն` իրենից ներկայացնում է մաքուր շահույթի և դրա ստացման համար օգտագործված կազմակերպության սեփական կապիտալի արժեքի տարբերությունը. EVA=NOPAT - WACC * CE որտեղ` NOPAT=Net Operating Profit After Tax - զուտ գործառնական շահույթն է հարկումից հետո, CE (Capital Employed)-ն ներդրումային կապիտալն է, WACC (Weighted Average Cost of Capital)-ը կապիտալի արժեքի միջին կշռված մեծությունն է, իրենից ներկայացնում է շահույթի նվազագույն նորման, որը սպասում են ներդրողներն իրենց կատարած նեդրումների դիմաց: Հաշվարկվում է հետևյալ կերպ.

որտեղ` - ֆինանսավորման i-րդ աղբյուրի գինն է (%), - i-րդ աղբյուրի տեսակարար կշիռն է ընդհանուր ծավալի մեջ`միավորի հաշվով, n - աղբյուրների քանակն է (i=1,2,…,n): Կապիտալի օգտագործման արժեքը որոշվում է եկամտաբերության սպասվող նվազագույն տոկոսադրույքի հիման վրա, որն անհրաժեշտ կլինի բաժնետերերի և վարկատուների պահանջները բավարարելու համար: EVA ցուցանիշի հիմնական ֆունկցիան ներդրումների հաշվին ստեղծված ՙավելցուկային՚ արժեքի չափումն է, իսկ EVA ցուցանիշի վրա հիմնված ընկերության արժեքի կառավարման նպատակը այնպիսի արժեքի ստեղծումն է ներդրողի համար, երբ գործառնական շահույթը գերազանցում է օգտագործված կապիտալի միջին կշռված արժեքը դրամական արտահայտությամբ : Այսինքն, EVA-ն օգնում է մենեջերներին վերլուծել, թե որտեղ է ստեղծվում արժեքը և արդյունավետորեն կառավարել դրամական հոսքերը: EVA-ի հետագա արժեքը էական ազդեցություն է ունենում ձեռնարկության բաժնետոմսերի գնի վրա: Եթե սպասումները հակասական են` բաժնետոմսի գինը կտատանվի և երկարաժամկետ հատվածում հնարավոր չի լինի պարզել հստակ կախվածությունը EVA-ի արժեքների և ընկերության բաժնետոմսերի գնի միջև: Այդ պատճառով էլ շահույթի պլանավորման և դրա հետ մեկտեղ կապիտալի կառուցվածքի և գնի պլանավորման խնդիրը ձեռնարկության մենջմենթի առաջնային խնդիրներից է: Որքան պրոֆեսիոնալ է ձեռնարկության ղեկավարությունը, այնքան, այլ հավասար պայմաններում, մեծ է EVA ցուցանիշի նշանակությունը և պլանավորման ճշգրտությունը: Հենց սրանով է բացատրվում այն փաստը, որ արտասհմանյան խոշոր կազմակերպություններում EVA-ի բարձր արժեքները հանդես են գալիս որպես մենեջերների պարգևատրման հիմք, ինչն էլ վերջիններին դարձնում է ավելի շահագրգռված ձեռնարկության շահութաբերության և EVA-ի աճով: 90-ականներին կատարված ուսումնասիրությունների համաձայն այս ցուցանիշն ապահովում է ավելի "թանկարժեք” տեղեկատվության ստացում անցած ժամանակահատվածում կատարված գործողությունների մասին, քան գործունեության արդյունավետության գնահատման այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են հաշվապահական շահույթը, կապիտալի եկամտաբերությունը կամ մեկ բաժնետոմսի եկամտի աճի տեմպը և այլն: Միաժամանակ EVA-ն այնպիսի ցուցանիշ է, որը սերտ կապված է հաշվապահական հաշվառման հետ և չի կարող կիրառվել որպես միակ հիմք կարևոր ռազմավարական որոշումների ընդունման համար: Այս համատեքստում պետք է մեջբերել տնտեսագետ Դեվիդ Յանգի` European Management Journal հայտնի ամսագրում նշած խոսքերը. ՙEVA–ը երբեք չպետք է դիտարկվի կառավարման լավ պրակտիկայի այլընտրանք: Այն, ինչ կարող է EVA-ն անել, օգնելն է բարձր օղակի ղեկավարությանը ստեղծելու վերահսկման համակարգ, որը կմեծացներ բոլոր մենեջերների կողմից կազմակերպության` բաժնետերերի համար արժեքի ստեղծման անհրաժեշտությանը համաձայն կառավարման հավանականությունը՚ : EVA-ի առավելություններից կարելի է նշել. . կողմնորոշում դեպի ներդրողները . ինտեգրացված ցուցանիշ, որը թույլ է տալիս գնահատել հիմնական պարամետրերի փոփոխության ազդեցությունը բաժնետիրական արժեքի վրա . ֆինանսական ցուցանիշների պատճառահետևանքային կապ . թույլ է տալիս չափել ձեռնարկության իրական շահութաբերությունը` այն բարձրացնելով հիմնականում կապիտալի արդյունավետ օգտագործման, ոչ թե կապիտալի օգտագործման ծախսերի նվազեցմանը ուղղված ջանքերի հաշվին: Որպես հիմնական թերություն կարելի է առանձնացնել ցուցանիշի հաշվարկման դժվարությունը և գործընթացների ներդրման անհրաժեշտությունը: EVA-ն իսկապես կարևոր ցուցանիշ է, որը թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել ռազմավարական կառավարման առաջնային ուղղությունների վրա, սակայն նրա առանձին օգտագործումը թույլ չի տալիս ստանալ ամբողջական պատկեր ստեղծված իրավիճակի մասին և ընդունել կառավարչական որոշումներ` հաշվի առնելով արտաքին և ներքին տարբեր գործոններ: Այսինքն, կա իրական պատճառ ուսումնասիրելու EVA -ի և BSC-ի (ՑՀՀ) հնարավոր ինտեգրումը:




No comments:

Post a Comment