Վերջին տարիներին ԻՍՕ 9000 շարքի
ստանդարտների զանգվածային
ներդրմանը զուգընթաց
աշխարհում մեծ
տարածում են
գտել որակի
տարբեր մրցանակները
և պարգևները,
որոնք հիմնված
են որոշակի
համակարգային չափանիշների
համապատասխանելիության գնահատման
և որակի
համընդհանուր ղեկավարման
սկզբունքների վրա:
Մրցանակները լինում
են կորպորատիվ,
տարածաշրջանային և
ազգային: Կորպորատիվ
մրցանակները սահմանում
են խոշոր
ընկերությունները, մրցույթին
կարող են
մասնակցել ընկերության
կազմակերպությունները և
ստորաբաժանումները: Տարածաշրջանային մրցանակները սահմանում են
տարածաշրջանային կառավարման
մարմինները:Ազգային
մրցանակները սահմանվում
են պետության
կողմից կամ
պետության հովանավորությամբ` ազգային հասարակական միավորումների կողմից:
1998 թ. փետրվարի
26-ին №116 որոշմամբ
ՀՀ կառավարությունը արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում
լավագույն արդյունքների
հասնելու, ինչպես
նաև որակի
ղեկավարման արդյունավետ
եղանակներ կիրառող
ընկերությունների համար
սամանեց կառավարության ամենամյա մրցանակներ: ՀՀ
կառավարության մրցանակները
շնորհվում են
ամեն տարի`
մրցույթային կարգով:
Մրցանակների բաշխման
չափանիշները սահմանում
է ՀՀ
կառավարության մրցանակաբաշխության հանձնաժողովը:
Տարեկան շնորհվում
է մինչև
10 մրցանակ, որոնք
հաղթողներին են
հանձնվում որակի
համաշխարհային օրը
/նոյեմբեր ամսվա
երկրորդ հինգշաբթի
օրը/: Կազմակերպության գործունեությունը
հիմնականում գնահատվում
է ԻՍՕ
9000 շարքի ստանդարտների
դրույթների համաձայն,
սակայն մրցանակների
մոդելները նախատեսում
են նաև
այնպիսի կարևոր
խնդիրներ, ինչպիսիք
են` աշխատակազմի
ներգրավումը այդ
աշխատանքներում և
ռեսուրսների օգտագործումը:
Ի տարբերություն ԻՍՕ 9000 շարքի ստանդարտների
դրույթների, մրցանակի
մոդելները ցույց
են տալիս
գործունեության և
որակի բարելավման
հնարավոր ուղղությունները: Շատ ընկերություններ մրցանակների
մոդելների չափանիշների
գնահատման գործընթացն
օգտագործում են
ոչ թե
մրցանակներ ստանալու,
այլ սերիական
արտադրության գործունեությունը գնահատելու համար, քանի
որ նման
ախտորոշիչ ինքնագնահատումը դառնում է կազմակերպության ինքնակատարելագործման
առավել արդյունավետ
միջոց: Ինքնագնահատումը կատարվում է կամավոր
հիմունքներով և
ունի պարզ
մեխանիզմ: Այն
թույլ է
տալիս համեմատել
կազմակերպության վաստակած
միավորները առաջատար
ընկերությունների արդյունքների
հետ և
որոշել սեփական
վարկի աստիճանը:
Անհրաժեշտության դեպքում
կատարելագործման կարիք
ունեցող ուղղություններում իրականացվում
են ուղղիչ
միջոցառումներ: Մասնակցելով
ինքնագնահատման գործընթացին`
կազմակերպությունների մեծաթիվ
աշխատակիցներ ստանում
են լրացուցիչ
գիտելիքներ, սովորում
են օգտագործել
չիրացված հնարավորությունները և
գործնականում ներգրավվում
են կազմակերպության գործունեության
անընդհատ կատարելագործման գործընթացի մեջ: Ինքնագնահատման մեխանիզմը ՀՀ կառավարման
որակի մրցանակ
սահմանելու անհրաժեշտության փաստարկներից
մեկն է:

No comments:
Post a Comment